Այսօր, յունիսի 13֊ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագոյն մարմնի անդամների մամուլի ասուլիսը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը խօսեց առաջիկայ գլխաւոր անելիքների եւ մարտավարութիւնների մասին։
Մենք պէտք է հասնենք այն բանին, որ այդ փաստաթուղթը չստորագրուի, դրա համար ժողովրդին պէտք է դուրս բերէնք պայքարի. ասաց Իշխան Սաղաթելեանը։
«Եթէ իշխանութիւնը հասկանայ, որ չկայ դիմադրութիւնը, կստորագրի եւ կմարսի, կստորագրի խաղաղութեան պայմանագիրը։ Ակնյայտ է, որ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ կայ պայմանաւորուածութիւն, որ այս տարուայ ընթացքում փաստաթուղթը ստորագրի։ Մենք ունենք քայլերի մեր պատկերացումները, բայց քանի որ սա մէկ քաղաքական ուժի խնդիր չէ, հարցը քննարկելու ենք բոլոր առողջ ուժերի հետ եւ դուրս գանք պայքարի։ Կոնկրէտ ժամ, օր տեղ չեմ կարող ասել, բայց ամբողջ ծաւալով լծուելու ենք պայքարի։ Յուրաքանչիւր հայ պէտք է տէր կանգնի իր հայրենիքի։ Եթէ մարդիկանց լիարժէք կարողանանք բացատրել սպառնալիքները, մարդկանց կմղենք պայքարի, ընդորում՝ քաղաքացիներին, որոնք անտարբեր են։ Այն, ինչի մասին յայտարարել է Նիկոլ Փաշինեանը, խաղաղութեան պայմանագիր չէ, այն նոր կապիտուլիացիայ է, որի ստորագրումն աղէտալի հետեւանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական դիմադրութիւնն է։ Մեկ հոգին չի կարող որոշել մեր 5000-ամեայ ժողովրդի ճակատագիրը»,- ասաց Սաղաթելեանը։
Սաղաթելեանի խօսքով՝ քաղաքական ուժերը շատ մատչելի երեք բան պէտք է ներկայացնեն մեր հանրութեանը՝ երկիրը ստեղծուած իրավիճակից դուրս բերելու ծրագիր, իրականացնող թիմ եւ իշխանափոխութեան ճանապարհային քարտէզ։
«Իշխանութիւնը մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը, Արցախի ինքնորոշման իրաւունքը պահպանումը, հայ մարդու անաւտանգութիւնն ապահովելու փոխարէն ասում է՝ յանձնել հանուն փրկութիւն։ Դա ինքնաչոնչացման ճանապարհն է։ Հայ ժողովուրդն ունի այդ ռեսուրսն իր հայրենիքի համար կռիւ տալու։
Մենք թշնամուն նոր տարածքներ տալու պատրաստակումութիւն չունենք, այլընտրանք չկայ։ Իրենց առաջարկած ճանապարհը խաղաղութեան հետ բացարձակ կապ չունի։ Մարդը երեք տարի է՝ խօսում է խաղաղութեան մասին, ո՞ւր է այն, թուլացրին ժողովրդի դիմադրողականութիւնը, պառակատեցին, Հայաստան-Արցախ-Սյփուռք եռամիասնութիւնն ամբողջութեամբ քանդեց։ Գլխաւորը կանխելն է փաստաթղթի ստորագրումը, իսկ վտանգն ամբողջութեամբ չէզոքացնելու համար անհրաժեշտ է հեռացնել իշխանութեանը, որովհետեւ այս իշխանութեամբ մենք դատապարտուած ենք»,- ընդգծեց նա։
Հայ ժողովուրդը եւ Հայց պետականութիւնը կանգնած է գոյութենական ծանրագոյն սպառնալիքի առջեւ. Հայաստանի իշխանութիւնների որդեգրած ապազգային քաղաքականութիւնը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ուրացումը, ՀՀ Անկախութեան հռչակագրից բխող յանձնառութիւնից եւ Արցախի անվտանգութեան երաշխաւորի սահմանադրական պարտականութիւններից հրաժարուելը, թուրք-ադրբեջանական պարտադրուող զիջումներն ընդունելու եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականութիւնը կործանարար է. Իշխան Սաղաթելեանը ընթերցեց ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագոյն ժողովի յայտարարութիւնը։
Ասուլիսն ամբողջութեամբ՝ տեսանիւթում