Կոչ Ջավախքից. ընտրե՛լ «Հայաստան» դաշինքին նաև հանուն ջավախահքայության ապագայի

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը և Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առջև, կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, վտանգված են հայկական պետականությունը և ինքնիշխանությունը: Այս իրավիճակում Ջավախքը, ջավախքահայերը չեն կարող անտարբեր մնալ։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաններում վտանգվում է նաև ջավախքահայության ապագան։

Հաշվի առնելով անցյալի փորձը՝ մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակից կարող ենք դուրս բերել միասնական ջանքերով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդությամբ և ղեկավարությամբ։

Մենք՝ ջավախքահայերս, լավ ենք հիշում՝ հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ բարձր մակարդակի վրա էին Ռոբերտ Քոչարյան-Հայ Յեղափոխական Դաշնակցություն համագործակցության տարիներին, ինչը մեզ համար շատ կարևոր է։

Մենք հիշում ենք, թե ինչպիսի կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական ծրագրեր էին իրականացվում Ջավախքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։

Պատահական չէ նաև, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններում միայն «Հայաստան» դաշինքն է, որ նախընտրական ծրագրում առաջարկում է խորացնել և ընդլայնել ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ որպես բարեկամ երկրի, և պահպանել ջավախքահայության ազգային ինքնությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հսկայական ավանդը Ջավախքում իրականացված ծրագրերում, հաշվի առնելով նշված ժամանակահատվածում հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, մասնավորապես՝ Հայաստանում ապրող ջավախքցիներին հունիսի 20-ին ակտիվ մասնակցել մեր ազգի համար գերկարևոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել «Հայաստան»՝ Ռոբերտ Քոչարյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Վերածնվող Հայաստան», դաշինքի օգտին։

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

Share