Եւրոպական երկրների առաջնորդները կիրակի Լոնդոնում քննարկել են ուկրաինական պատերազմը։ Օրեր առաջ Վաշինգտօնում՝ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած աղմկահարոյց հանդիպումից յետոյ Ուկրաինայի նախագահը ջերմ ընդունելութեան է արժանացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի յայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ հետ ստորագրել ուկրաինական հազուագիւտ հանքավայրերի մասին համաձայնագիրը, ինչն, իր կարծիքով, կարող է շտկել յարաբերութիւնները Միացեալ Նահանգների հետ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած եւրոպացի առաջնորդների հաւաքից յետոյ հանդիպելով լրագրողներին՝ Զելենսկին կարծիք է յայտնել, թէ ԱՄՆ-ն նոյնպէս պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, բայց հնարաւոր է «որոշ բաներ վերլուծելու համար ժամանակ պահանջուի»:
Ինչպէս ասացինք, Եւրոպայի առաջնորդները կիրակի Լոնդոնում էին՝ քննարկելու Ուկրաինայի դէմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:
Լոնդոնեան հաւաքի առանցքային կէտէրից էր այն, որ եւրոպական երկրների ղեկավարները վստահեցրին Զելենսկուն, թէ կը շարունակէն աջակցել Կիեւին, եւ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ուկրաինայի նախագահին ղուցաբերուած ջերմ ընդունելութիւնը յաջորդեց Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ Զելենսկու լարուած հանդիպմանը: Ուկրաինայի նախագահը մեկնել էր Վաշինգտօն՝ ԱՄՆ հետ տորագրելու ուկրաինական հազուագիւտ հանքանիւթերի մասին համաձայնագիրը։
«Կայ՛մ գործարք եք կնքում, կայ՛մ մենք դուրս ենք գալիս: Եթէ մենք դուրս ենք գալիս, դուք կը սկսեք պայքարել: Չեմ կարծում, որ լաւ կը լինի, բայց դուք կպայքարեք միայնակ: Ձեր ձեռքին չկան խաղաքարտէր: Բայց երբ մենք ստորագրենք այդ գործարքը, դուք շատ աւելի լաւ վիճակում կը լինեք: Բայց դուք ամենեւին էլ շնորհակալ չեք, եւ դա լաւ բան չէ»,- Զելենսկուն ասել էր Թրամփը։
ԱՄՆ պէտքարտուղարը կիրակի կրկնեց նախագահ Թրամփի խօսքերը, թէ շարունակելով պատերազմը՝ Զելենսկին ստեղծում է Երրորդ աշխարհամարտի բռնկման վտանգ, եւ որ ուկրաինական պատերազմին վերջ տալը հնարաւոր է բանակցութիւնների միջոցով, ոչ թէ մարտի դաշտում:
«Զրոյ տոկոս հաւանականութիւն կայ, որ պատերազմը կաւարտուի, եթէ մենք նրանց չնստեցնենք բանակցութիւնների սեղանի շուրջ: Եւ որքան շուտ բոլորը հասկանան, որ սա վատ պատերազմ է՝ իր բոլոր վտանգներով, որոնք կարող են վերածուել աւելի լայն հակամարտութեան, այնքան աւելի մեծ առաջընթաց կ’ունենանք»,- ABC-ի եթերում ասել է Մարկոյ Ռուբիոն:
Այս ամէնի ֆոնին՝ Ուկրաինայում ռազմական գործողութիւնները շարունակւում են, եւ բազմաթիւ են այն ուկրաինացի զինծառաողները, որոնք բազմիցս վիրաւորուած լնելով՝ միեւնոյն է, վերադառնում են մարտի դաշտ։
Ըստ նախագահ Զելենսկու՝ անցած երեք տարիներին ուկրաինական կողմի վիրաւորների թիւը հազել է մօտ 380 հազարի:
Վերադառնանք Միացեալ Նահանգներ, ուր Կոնգրեսի դէմոկրատները սուր քննադատութեան են ենթարկում Թրամփի վարչակազմին, թէ նման քայլերը տանում են դաշնակցի կորստին։
Դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուչարը ABC-ի եթերում յայտարարել է. «Ուկրաինացի զինուորները մէկ ձեռքով ու մէկ ոտքով փորձում են կանգնած մնալ, երբ հնչում է Ուկրաինայի օրհներգը: Այդ խիզախ ուկրաինացիներին կոտրելու ժամանակը չէ»:
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան, լորդ Փիթեր Մանդելսոնն ասել է. «Պետք է խաղաղութեան հնարաւորութիւն տանք։ Պետք է ստեղծենք այնպիսի հանգամանքներ, որոնց պայմաններում բաւականաչափ ճնշում է գործադրւում Պուտինի, Ռուսաստանի նկատմամբ՝ նրանց ստիպելու նստել բանակցային սեղանի շուրջ: Բայց եթէ գործերը վատ գնան, պէտք է այնտեղ լինենք՝ Ուկրաինայի կողմից»:
VOA