«Զանգեզուրի միջանցքի» նախագիծն այլեւս գրաւիչ չէ Բաքուի համար, քանի որ նմանատիպ նախաձեռնութիւններ կարելի է մշակել նաեւ Իրանի հետ: «Politico» պարբերականին տուած հարցազրոյցում յայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմենթ Հաջիեւը։
Միաժամանակ Հաջիեւը շեշտել է, որ Բաքուն մինչեւ հիմա օրակարգից չի հանել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։
«Եթէ դա ուժի մէջ է, ապա աեօ, եթէ ոչ, լաւ։ Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պէտք է ցոյց տա, որ իսկապէս հետաքրքրուած է դրանով»,– յայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նա նաեւ յաւելել է, որ Ադրբեջանը չի ծրագրում գրաւել Սիւնիքը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի սկզբին յայտարարել էր, որ Բաքուն Թեհրանի հետ պայմանաւորուել է Իրանի տարածքով դէպի Նախիջեւան աւտօմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներ անցկացնել՝ շրջանցելով Հայաստանը: