Վաղը` սեպտեմբերի 2-ին տեղի կ’ունենայ «Դիմադրութիւն» շարժման բողոքի ակցիան: Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախութեան օրն է, Ստեփանակերտում նոյնպէս հանրահաւաք են անելու: «Դիմադրութիւն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելեանը քիչ առաջ գրառում էր արել ֆեյսբուքում, որտեղ մասնաւորապէս նշել էր. «Բրիւսելում տեղի ունեցած հանդիպումից յետոյ մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որեւէ ներկայացուցիչ չունի։ Ադրբեջանի նախագահ Ալիեւն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էութեան, լուծել իր առջեւ դրուած բոլոր խնդիրները»։ Մենք զրուցեցինք Իշխան Սաղաթելեանի հետ:
— Պարոն Սաղաթելեան, մի փոքր պատմեք, թէ վաղը ինչ բնոյթի ակցիայ է տեղի ունենալու: Հնարաւո՞ր է նորից վրաններ տեղադրեքով փակեք Ֆրանսիայի հրապարակը:
— Հիմա, որ պատմեմ, վաղը հանրահաւաքին էլ ի՞նչ պէտք է ասեմ: Վաղը բոլոր հարցերին ես կպատասխանեմ: Հիմա անոնսաւորելը ճիշտ չէ: Վաղուայ հանրահաւաքը նուիրուած է Արցախին, Անկախութեան տօնի առթիւ է լինելու: Մնացածը տեղում պարզ կը լինի:
— Իսկ ի՞նչ կասեք օրերս Բրիւսելում տեղի ունեցած եռակողմ վերջին հանդիպման մասին:
— Վաղուայ հանրահաւաքը նախապէս էինք պլանաւորել` մէկ ամիս առաջ: Ես շատ վաղուց այս դաւաճան իշխանութիւններից որեւէ սպասելիք չեմ ունենում: Դրական բան սպասել պէտք չէ: Րոպէ առաջ սրանք պէտք է թողնէն ու հեռանան` հանուն Հայաստանի եւ Արցախի: Բանական մարդը չի կարող սրանցից լաւ իմաստով ակնկալիք ունենալ:
— ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարեանը եւս նոր շարժում է սկսել: Շատէրի կարծիքով` ընդդիմութիւնը համախմբուած չէ: Համաձա՞յն եք:
— Բոլոր հարցերի պատասխանները կը ստանաք վաղը: