Անձամբ պատասխանատուութիւն եք կրում Բերձորի, Աղաւնոյի, Սուսի յանձնման համար-Իշխան Սաղաթելեան

Անձամբ պատասխանատուութիւն եք կրում Բերձորի, Աղաւնոյի, Սուսի յանձնման համար-Իշխան Սաղաթելեան

ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին, ԱԱԾ տնօրէն Արմէն Աբազեանին, ոստիկանապետ Վահէ Ղազարեանին, քննչական ծառայութեան պետ Արգիշտի Քեարամեանին, հակակոռուպցիոն կոմիտէի նախագահ Սասուն Խաչատրեանին:

Դուք անձամբ պատասխանատուութիւն եք կրում Բերձորի, Աղաւնոյի, Սուսի եւ հայկական այլ բնակավայրերի ու տարածքների յանձնման համար:

Դուք եղել եւ շարունակում եք մնալ Նիկոլի իշխանութեան միակ յենարանն ու պահապանը: Դուք այլեւս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետութեանը». դուք ծառայում եք այսհակահայ իշխանութեանը եւ երկրում բռնապետութիւն հաստատելու գործին: Հետեւաբար անձամբ պատասխանատուութիւն եք կրում այս կորուստների համար:

Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնՄարուքեանների, ալենսիմոնեանների շարքին: Դուք պատասխանատուութիւն եք կրելու սերունդների առջեւ:

Սիրելի հայրենակիցներ,

վերջին այս իրադարձութիւնների հետ կապուած յուսահատութիւնը, հիասթափութիւնն ու անզօրութեան զգացողութիւնը հասկանալի է: Բայց այս իրողութեան հետ չի կարելի համակերպուել; Մենք պէտք է շարունակէնք մեր պայքարը hանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերունդների:

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Share