արծեք մրցակցութիւն կայ հայութեանը մոռացնել տալու Ցեղասպանութեան իր պահանջատիրութիւնը, այդ պատճառով Ջահերթը որ եղաւ՝ շատ դրական երեւոյթ էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրեանը։
«Երբ 50-100 հազարով ջահերթը եղաւ՝ ինքնին պատասխանն է այն բոլորին, որոնք Ցեղասպանութեան հարցը տեսնում են մէզ համար իբրեւ բեռ, քան թէ իբրեւ մեր ազգային իրաւունքների իրականացման միջոց։ Միջոց որ կասեմ՝ ոչ ոք չէր ուզէնայ, որ Ցեղասպանութիւնը լինէր, սակայն որ եղել է՝ մենք եթէ մեր նահատակների կտակի տէրը չլինենք, «հայ» կոչուելու իրաւատիրութիւնը կկորցնենք»,-ասաց Տարոն Տեր-Խաչատուրեանը։
Այս ենթատեքստում, նշեց նա, «Դիմադրութիւն» շարժման իրազեման երթերը որ եղան ապրիլի 25-ից սկսուած՝ այն ժողովուրդը, որ ճամփայ են ելնում Իջեւանից, Տիգրանաշենից, Սարդարապատից եւ Բաշ Ապարանից, որ միանալու են մայիսի 1-ին, իսկապէս ոգեւորիչ է։
«Որովհետեւ Արցախեան բեմականացուած պարտութիւնից հայ ժողովուրդը նաեւ հոգեբանական ճնշման մէջ է․ մենք կռուեցինք ոչ թէ յաղթելու, մենք կռուեցինք պարտուելու համար։ Յաղթական ժողովրդից մենք վերածուեցինք պարտուած ժողովրդի։ Եւ որովհետեւ մեր ազգային ջիղը քանդելու նախագիծ էր սա, որը, սակայն, սկսուել է Ալֆայից, բայց տակաւին չի հասել Օմէգային, Աստուած չանի, որ վերջին հասնի այդ ծրագիրը՝ մենք կկորցնենք Արցախն է՛լ, Սիւնիքն է՛լ, Աստուած մի արասցէ, Հայաստանն է՛լ․ մենք կկորցնենք առաջին հերթին մեր անվտանգութիւնը եւ ապա կկորցնենք մեր անկախութիւնը»,-ասաց Տարոն Տեր-Խաչատուրեանը։
Այս բոլորին ի տես, նշեց նա, տեսնելով ներկայ աշխուժութիւնը Երեւանի պողոտաներում, Հայաստանի տարածքում, շատ ոգեւորուած ենք։
ԱՄՆ-ից հայեացքով՝ նկատում են, որ Փաշինեանը այնպիսի յայտարարութիւններ է անում, կարծեք վարձուած փաստաբան է, որը թշնամու շահերն է պաշտպանում։
ԱՄՆ-ում եւս առաջիկայում բողոքի գործողութիւններ կը լինէն՝ նշեց Տարոն Տեր-Խաչատուրեանը․ անկախ ապրիլքսանչորսեան միջոցառումներից, Արցախի հարցով եւս շաբաթ օրը աւտօմեքենաների երթ է լինելու դէպի Գլենդեյլում Հայաստանի հիւպատոսարան, յետոյ Ադրբեջանի, ապա Թուրքիայի հիւպատոսարան եւ բազմաթիւ այլ ծրագրեր։
Տարոն Տեր-Խաչատուրեանը խօսեց նաեւ ԱՄՆ նախագահի՝ «Ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումից յետոյ Թուրքիայի ու ԱՄՆ հայ համայնքի արձագանքի, Արցախեան խնդրի ներկայ հանգրուանի, հայ-թուրքական հաշտեցման գնի մասին։
Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ տեսանիւթով․