Երեւանի քաղաքապետը վերջնականապէս պարտուեց ընդդէմ Իշխան Սաղաթելեանի գործով. Վահէ Գրիգորեան

Երեւանի քաղաքապետը վերջնականապէս պարտուեց ընդդէմ Իշխան Սաղաթելեանի գործով. Վահէ Գրիգորեան



Իրաւաբան Վահէ Գրիգորեանը գրում է․

«Երեւանի քաղաքապետը վերջնականապէս պարտուեց ընդդէմ Իշխան Սաղաթելեանի  գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մէջ է մտել:

Վահէ Գրիգորեան

2022 տարի տեղի ունեցած «Դիմադրութեան» շարժման բողոքի ակցիաների եւ շտապ հաւաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երեւանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդէմ Իշխան Սաղաթելեանի` պահանջելով որպէս կազմակերպիչ նրան տուգանել մինչեւ 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչեւ 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելեանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութիւնը սոյն գործերով թէ´ Վարչական, թէ´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացւում է Իմ կողմից:

Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բաւարարարել էր` Երեւանի քաղաքապետի 4 հայցերն ընդդէմ Իշխան Սաղաթելեանի` մերժել:

Չհամակեպուելով` Երեւանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երեւանի աւագանու ընտրութիւններից յետոյ բողոքները հետ չէին կանչուել:

Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտուելով` Երեւանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր: Վճռաբեկ դատարան:

Քիչ առաջ ստացայ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժուել է Երեւանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարոյթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մէջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակայ չէ:

Իմիջիայլոց, Երեւանի քաղաքապետարանը առհասարակ իրաւունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապէս Երեւանի քաղաքապետը»: 

Share