10 աշխատանքային օրուայ ընթացքում Փաշինեանը Ալիեւին 3 էական զիջում արեց

10 աշխատանքային օրուայ ընթացքում Փաշինեանը Ալիեւին 3 էական զիջում արեց

Նիկոլ Փաշինեանը 10 աշխատանքային օրուայ ընթացքում 3 էական զիջում արեց Ալիեւին, «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նախօրեին, այսպէս կոչուած, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական յանձնաժողովների միջեւ ձեռք բերուած համաձայնութեանը։

Շահին-Մուստաֆաեւ-Մհեր Գրիգորեան յայտարարութիւնը,Արթուր Խաչատրեանի  խօսքով, այդ զիջումներից հերթականն է, իսկ առաջին ծխծեռնակը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինեանի համաձայնութիւնն էր՝ Ալիեւի պահանջին ընդառաջ։

«Դա Ալիեւի պահանջի կատարումն էր, ճիշտ է՝ Փաշինեանը դեռ անցեալ տարի խորհրդարանում հռետորական հարց էր ուղղել, թէ՝ իսկ ի՞նչ է տալիս Մինսկի խումբը Հայաստանին, բայց, եթէ Հայաստանի համար օգուտ չէր տրամաբանական կը լինէր ենթադրել, որ Հայաստանը առաջինը պէտք է դիմեր, բայց Հայաստանը յայտարարեց, որ պատրաստ է դիմել՝ Ադրբեջանի հրահանգից յետոյ»,-ասում է պատգամաւորը։

Յաջորդ զիջումն, ըստ Խաչատրեանի, վերաբերում է սահմանադրական հանրաքուէին ու շեշտում է՝ եթէ անցեալ տարի ՔՊ-ականները յայտարարում էին, որ այն պէտք է անցկացուի 2027 թուականին, օրեր առաջ յայտարարուեց, որ նոր Սահմանադրութեան տեքստը պէտք է պատրաստ լինի 2026 թուականին, որն, ըստ մեր զրուցակցի, արտացոլելու է Ալիեւի պահանջները, հէնց այդ պահանջները բաւարարելու համար է Նիկոլ Փաշինեանը մոգոնել «իրական Հայստանի ցնորամտութիւնը»։ Պատգամաւորն ընդգծում է՝ տարեսկզբին Ալիեւը հոխորտաց ու սպառնալիքներ տեղաց Հայաստանի հասցէին, յաջորդ օրը Փաշինեանը համաձայնեց կատարել նրա բոլոր պահանջները, իսկ որոշներին ընդհանրապէս չպատասխանեց։

«Երեկ մենք տեսանք երրորդ զիջումը Ալիեւին։ Ընդամէնը 10 աշխատանքային օրուայ ընթացքում Փաշինեանը Ալիեւին 3 էական զիջում արեց։ Մուստաֆաեւ- Գրիգորեան յայտարարութիւնը բաւականին խրթին է ձեւակերպուած՝ սկիզբը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան խաչմերուկից, այսինքն, նախկին Նոյեմբերեանի շրջանից՝ Սադախլոյ, Մառնեուլի եւ այլն, սկսում են եւ գնում են դէպի հարաւ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը պնդել, որ այդ կէտից սկսէն սահմանազատումը, որովհետեւ նրանք յայտարարում են, թէ այնտեղ է գտնւում իրենց, այսպէս կոչուած, Ասկիպարի անկլաւները։ Ո՛չ մի Ասկեպար ես չեմ ճանաչում, բայց Ադրբեջանը յաւակնութիւններ ունի հայկական Ոսկեպարի նկատմամբ։ Այդտեղով սահմանազատման գնալով, Փաշինեանը, փաստօրէն Ալիեւին խօսք է տալիս՝ յանձնել նաեւ Ոսկեպարի հատուածը»,-շարունակում է Խաչատրեանը։

Մինչդեռ, տրամաբանական կը լինէր, եթէ, այսպէս կոչուած, սահմանազատման աշխատանքներն սկսեին, օրինակ, Ջերմուկից կամ Շորժայից, որտեղ Ադրբեջանը դեռեւս 2021 -ից է տարածքներ օկուպացրել կամ, ինչպէս ընդդիմադիր պատգամաւորն է նկատում, օրինակ, հայկական Արծուաշենից, որը Ադրբեջանն օկուպացրել է դեռ 1992 թուականից։

Յիշեցնենք, յունուարի 16-ին պաշտօնական յայտարարութիւն եղաւ այն մասին, որ Մուստաֆաեւի ու Գրիգորեանի գլխաւորած յանձնաժողովները պայմանաւորուածութիւն են ձեռք բերել շարունակել  «սահմանազատման համալիր աշխատանքները  հիւսիսային հատուածից՝ ՀՀ, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կէտից եւ այնուհետեւ հարաւային ուղղութեամբ՝ հիւսիսից հարաւ մինչեւ ՀՀ եւ եւ Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետութեան յետայսպէս»:

Արթուր Խաչատրեանը յիշեցնում է, որ օրինակ, Բերքաբերի հատուածում ՀՀ իշխանութիւնը, առանց հայելային հետքաշում պահանջելու, Ադրբեջանին յանձնեց հայկական ինքնիշխան տարածքներ՝ էական հատուած Կիրանցի տարածաշրջանում։ «Հիմա Փաշինեանն ասում է, որ դա Հայաստանի միակ ձեռքբերումն է։ 34 տարի անկախ լինելու պարագայում Փաշինեանը միակ ձեռքբերում է համարում ժեշտից ինչ-որ ցանկապատ»,-արձանագրում է ընդդիմադիր պատգամաւորը։

Մտահոգիչ է նաեւ, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ադրբեջանի ռազմական ներխուժման հաւանականութիւնը մեծ է համարում Արթուր Խաչատրեանը՝ յիշեցնելով, որ ռուս սահմանապահներն այդ հատուածից դուրս բերուեցին ու հիմա իշխանութիւնը փորձում է պատրանք ստեղծել, թէ ամերիկեան հեռացող վարչակազմի հետ կնքուած գործընկերութեան փաստաթուղթը կարող է ապահովել ՀՀ անվտանգութիւնը, մինչդեռ ԱՄՆ-ն այդ տեքստով որեւէ պատասխանատուութիւն չի ստանձնում՝ ապահովելու ՀՀ սահմանների անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։

Ստեղծուած իրավիճակում, երբ վերահաս է ադրբեջանական նոր հնարաւոր ագրեսիան, Հայաստանը կորցրել է հին դաշնակիցներին, իսկ նորերին ձեռք չի բերել՝ գործնականում մնալով մեկուսացման մէջ։

Share