Iarex – Կփրկի՞ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքը ռազմական մեծ հրդեհից — Спасет ли Россия Ближний Восток от большого военного пожара? / ИА REX (iarex.ru)
«Ալ Արաբիայ» հեռուստաալիքը, հաղորդելով, որ ԱՄՆ-ն աւիակիր է ուղարկել Արեւելեան Միջերկրական ծով՝ իսրայէլայ-պաղեստինեան պատերազմի կապակցութեամբ, այդ ակցիան որակել է որպէս «ուղերձ Իրանին եւ Հըզբոլլահին»: Այսպէս է նշուել տեղի ունեցող իրադարձութիւնների գրեթէ գլխաւոր ինտրիգը, որի ընթացքը կարող է մեծապէս որոշուել Լիբանանում տեղակայուած Հըզբոլլահի եւ Իրանի՝ պատերազմ մտնելու կամ չանդամակցելու հանգամանքով։
Իսրայելն արդէն յայտարարել է՝ «Լիբանանի կառավարութիւնն իր վրայ կուերցնի Հեզբոլլահի ցանկացած յարձակման պատասխանատուութիւնը»: Այս մասին, ըստ լիբանանեան լրատուամիջոցների, յայտնել Է ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը՝ նշելով, որ նման ուղերձ Բեյրութ է փոխանցուել որոշ երկրների դեսպանների միջոցով:
Առայժմ Հեզբոլլահը գնդակոծել է միայն երեք բարձունքներ այն տարածքներում, որոնք համարում է «օկուպացուած Իսրայելի կողմից»: Իսրայելցի զինուորականները պատասխան կրակ են բացել։ Խմբաւորման յայտարարութեան մէջ այս պահին շեշտը դրւում է այն բանի վրայ, որ այն «բռնազաւթուած լիբանանեան հողից մնացածի ազատագրման ուղին է բռնում»՝ ի նշան «Պաղեստինեան յաղթական դիմադրութեան» հետ հմերաշխութեան: Միեւնոյն ժամանակ, 180 Post կայքի գլխաւոր խմբագիր Հուսեյն Այիւբն ասում է՝ «Հեզբոլլահը չի յարձակուի Իսրայելի վրայ, սակայն նման հնարաւորութիւնը նրան լարուածութեան մէջ կը պահի, որպէսզի խրախուսի բանակցութիւններ վարել, քանի որ առճակատմանը յետագայ մասնակցութիւնը Լիբանանի օգտին չէ իր ներկայ իրաւիճկում»: Սակայն, շատ արաբ փորձագէտների կարծիքով, իրավիճակը կարող է փոխուել, եթէ Իսրայելը նախաձեռնի Գազայի հատուածի «մաքրումը»:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա, մի կողմից, ՄԱԿ-ում նրա ներկայացուցիչը յայտարարել է, որ «Թեհրանը կապ չունի Իսրայելի վրայ յարձակման հետ, եւ Պաղեստինն ինքն է ընդունում բոլոր որոշումները, որոնք համապատասխանում են նրա օրինական շահերին»: Այս յայտարարութիւնն ընկալւում է որպէս The Wall Street Journal-ում յայտնուած հաղորդագրութիւնների հերքում, որ «Իրանի ներկայացուցիչներն օգոստոսից մասնակցել են գործողութեան մշակմանը Լիբանանի մայրաքաղաքում հանդիպումների ժամանակ»: Reuters-ը նաեւ պնդում է՝ «ՀԱՄԱՍ-ին Իրանի օգնութեամբ յաջողուել Է Իսրայելի մօտ տպաւորութիւն ստեղծել, որ նա պատրաստ չէ մարտի»: Մեկնաբանելով իրավիճակը՝ Բլինկէնը CNN հեռուստաալիքին տուած հարցազրոյցում յայտարարել է՝ «ՀԱՄԱՍ-ը այդքան ուժ չէր հաւաքի, եթէ չլինէր Իրանի աջակցութիւնը վերջին տարիներին», բայց «տուեալ կոնկրէտ դէպքում մենք դեռ չենք տեսել որեւէ ապծացոյց, որ Իրանն ուղղորդել է այդ յարձակումը եւ կանգնած է եղել դրա հետեւում»:
Բանն այն է, որ վերջին շրջանում Վաշինգտօնը փորձում է կապեր հաստատել Թեհրանի հետ։ Նա ապաշրջափակել է Իրանի ոոշ հաշիւներ, գերիների փոխանակում է կատարել, փակ բանակցութիւններ է վարում միջուկային համաձայնագրի շուրջ։ Ուստի Իսրայելի վրայ յարձակմանն Իրանի ներգրաւվծութեան մասին պնդումներում Սպիտակ տանը տեսնում են 2024ի ընտրութիւնների ակնկալիքով հանրապետականների գործունէութիւնը, որոնք սկսել են յարձակուել Բայդենի վարչակազմի վրայ՝ յայտարարելով, որ «գործող նախագահը սկսել է օգնել Իրանին սառեցուած ակտիւների վերադարձի հարցում եւ ամրապնդել նրա տնտեսական վիճակը»։ Միեւնոյն ժամանակ, Իրանն, այնուամենայնիւ, իր անյայտները մտցնում է իսրայէլական քաղաքական հաւասարման մէջ։
ԻՌՆԱ գործակալութիւնը յայտնել է՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ: Նա «բարձր է գնահատել Ռայիսիի իրական իսլամական դիրքորոշումը եւ Իսլամական Հանրապետութեան եւ Իրանի ժողովրդի աջակցութիւնը Պաղեստինեան դիմադրութեանը»: Բացի այդ, նա Ռայիսիին ներկայացրել է «զեկոյց գործողութեան տարբեր ասպեկտների մասին»։ Սա կոնկրէտ գործողութեան մէջ Իրանի չներգրաւուածութեան դրսեւորում չէ, այլ տարածաշրջանում նրա քաղաքական եւ աշխարհաքաղաքական ազդեցութեան ցուցիչ։
Ընդհանուր առմամբ, բարդ եւ անկայուն «հաւասարում» է ձեւաւորւում Գազայի հատուածի, հէնց Իսրայելի գոյութեան շուրջ եւ ամբողջ Մերձաւոր Արեւելքում։ Ընդ որում, Իսրայելի համար դեռ լուծման լաւ տարբերակներ չէն դիտարկւում։ Ոչ ոք չգիտի, թէ ինչպէս յետագայում իրեն կդրսեւորի Հըզբոլլահը եւ Իրանը, կխլացուի՞ արդյօք ներկայիս էսկալացիան, թե՞ այն կը ներգրաւի տարածաշրջանի երկրներին։ Իսրայելի հայեացքն ուղղուած է Լիբանանին՝ սպասելով Հեզբոլլահի՝ ճակաամարտին միանալուն, ինչպէս նաեւ Արեւմտեան ափին:
Իսրայելցի փորձագէտների կարծիքով՝ «թեեւ իրավիճակի բարդութիւնն ակնյայտ է հարաւային ճակատում, սակայն հանրութիւնը պէտք է հասկանայ, որ հիւսիսային ճակատում աւելի բարդ է լինելու, շատ աւելի բարդ»: Շատէրը ներկայիս պատերազմը համեմատում են 1973ի պատերազմի հետ, երբ Իսրայելը կռւում էր Եգիպտոսի եւ Սիրիայի բանակների դէմ։ Եւ այս ամէնից յետոյ, ըստ իսրայէլցի փորձագէտներից մէկի, «հէնց նրանք են յաղթել»։ Փլուզուեց նաեւ առասպելն այն մասին, որ «պաղեստինեան գործը կարելի է ծածկել «Պարսից ծոցի նաւթային արքայազների ոսկեզօծ զգեստներով»։ Պաղեստինի հարցը չի վերացել։ Այժմ, ըստ թուրքական Hürriyet թերթի, «չի բացառւում, որ հակամարտութիւնը տարածուի տարածաշրջանի վրայ եւ ազդի այլ երկրների վրայ»: «Այն ուժը, որը կարող է զսպել դա, անկասկած, Ռուսաստանն է։ Ուստի Ռուսաստանի դիրքորոշմանը պէտք է շատ ուշադիր հետեւել»։ Գուցէ
Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան