Ինչո՞ւ Փաշինէանը Սոչիից յետոյ գնաց Թեհրան

Ինչո՞ւ Փաշինէանը Սոչիից յետոյ գնաց Թեհրան

https://regnum.ru/news/polit/3740832.html

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցութէամբ Սոչիում կայացած եռակողմ գագաթաժողովի աւարտից անմիջապէս յետոյ Փաշինանը մեկնել է Թեհրան, որտեղ բանակցութիւններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Սաադաբադ համալիրում: Աւելի վաղ Փաշինեանն աշխատանքային այցով Իրան էր այցելել միայն 2021ի օգոստոսին: Ըստ ամենայնի, այդ այցը, որը պաշտօնապէս նշուած է որպէս «թեհրանի հրաւէրէ, կողմերի կողմից նախապէս համաձայնեցուել է եւ կապուած է Սոչիի գագաթնաժողովի արդիւնքների հետ: Տպաւորութիւն է ստեղծւում նաեւ, որ Երեւանն ընդհանուր առմամբ կանխատեսել է Սոչիի երկխօսութեան արդիւնքները եւ որոշել է աւելի ակտիւ խաղի մէջ մտցնել Իրանին, ինչը նախկինում չի նկատուել: Փաշինեանը Թեհրանում ասել է, որ «պարոն Ռայիսիին պատմել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքների մասին, կիսուել է իր տպաւորութիւններով տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատման օրակարգի եւ ընթացիկ գործընթացների վերաբերեալ` հաշուի առնելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շրջանակներում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների համատեքստում Իրանի սկզբունքային դիրքորոշումը»:

Թեհրանում, իհարկէ, նոյնպէս ուշադիր հետեւել են Սոչիի երկխօսութեան ընթացքին, յատկապէս տարածաշրջանում այսպէս կոչուած Զանգեզուրի միջանցքի հնարաւոր յայտնուելու մասով, ինչն առաւելապէս անհանգստացնում է Իրանին: Այնտեղ նկատել են, որ Սոչիի ամփոփիչ յայտարարութեան մէջ այդ հարցը չի յիշատակւում, ինչպէս նաեւ արձանագրւում է բանակցային գործընթացի շարունակման եւ լուծումներ գտնելու գործօնը: Աւելին, Մոսկուան դէմ չի արտայայտուել բանակցային նոր հարթակների ի յայտ գալուն, ինչը որոշակի դիւանագիտական հեռանկարներ է բացում նաեւ Իրանի առջեւ: Ընդ որում, Ռայիսին Թեհրանում Փաշինեանի հետ բանակցութիւններում յայտարարել է, որ «մենք եկել ենք նրան, որ տարածաշրջանային հարցերի լուծումը պէտք է լինի միայն տարածաշրջանի երկրների ձեռքում: Արտաքին միջամտութիւնը միայն կը խորացնի Հարաւային Կովկասի խնդիրները»: Եթէ դա իսկապէս այդպէս է, ապա բրիւսելեան եւ մոսկովեան բանակցային հարթակների հետ մէկտեղ կարող է պոտենցիալ յայտնուել նաեւ Թեհրանը: Իր հերթին դա յուշում է, որ Երեւանը դադարում է Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցերը կապել միայն Մոսկուայի եւ Բրիւսելի հետ:

Այդ դէպքում հորիզոնում կրկին փայլեցին 3+3 աշխարհաքաղաքական սխեմայի վերակենդանացման նշանները (Ադրբեջան, Թուրքիայ եւ Վրաստան գումարած Ռուսաստան, Հայաստան եւ Իրան): Յիշեցնենք, որ այս ձեւաչափով հանդիպումը յաջողուել էր անցկացնել միայն մէկ անգամ` 2021ի դեկտեմբերին, բայց նոյնիսկ այն ժամանակ այն անտեսեց Թբիլիսին, որը դեռ խուսափում է Մոսկուայի հետ ցանկացած շփումից: Ի դէպ, այժմ բազմակողմ ձեւաչափի գաղափարը սկսել է ակտիւօրէն առաջ տանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյեանը, ով այն քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ իսկ պատճառով այս իրավիճակում Թեհրանը սկսում է հաւատարիմ մնալ Բաքուի եւ Երեւանի հաւասար հեռաւորութեան մարտավարութեանը, մինչդեռ Սոչիում Պուտինի գործողութիւնները նոր «հնարաւորութիւնների միջանցքէ են բացում` Իրանին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման բանակցային գործընթացում ներգրաւելու համար: Հէնց այս համատեքստում է, որ Փաշինեանի այցը Իրան կարող է «շրջադարձային պահ լինել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»: Առաւել եւս, որ Թեհրանում կարծում են, որ «կովկասեան տարածաշրջանը նրա պատմութեան եւ քաղաքակրթութեան մի մասն է»:

Հակառակ դէպքում Երեւանի եւ Թեհրանի միջեւ յարաբերութիւնները զարգանում են վերընթաց գծով: Թեհրանը մտադիր է Հայաստանի հետ առեւտրաշրջանառութիւնը հասցնել 3 մլրդ դոլարի: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման յուշագիր` գազի եւ էլեկտրաէներգետիկական փոխանակումների մասին համաձայնագրի երկարաձգման վերաբերեալ: Երեւանը ԱՄՆ — ի կողմից Իրանի նկատմամբ հակաիրանական պատժամիջոցների պայմաններում զգալի ջանքեր է գործադրում համագործակցութիւնը շարունակելու համար, իսկ եթէ Հայաստանը կապող օղակ դառնա Պարսից ծոց — Սեւ ծով տրանսպորտային եւ էներգետիկ հատուածում մի կողմից եւ Էատմ-իրան առանցքում, միւս կողմից, դա նկատելիօրէն կը բարձրացնի նրա աշխարհաքաղաքական նշանակութիւնը տարածաշրջանում: Բայց այս ամէնը պէտք է վերածուի իրական քաղաքական նուաճումների: Իսկ առայժմ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ իրանական ուղղութիւնը նոր հարթութիւն է ստանում, երբ որոշւում են իրական ծրագրերն ու դրանց իրականացման կոնկրէտ ուղիները:

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share