Ո՞վ է ասել, որ Թուրքիան մէզ թողնելու է արտահերթ ընտրութիւններ անցկացնել. Վահէ Հովհաննիսեան

Ո՞վ է ասել, որ Թուրքիան մէզ թողնելու է արտահերթ ընտրութիւններ անցկացնել. Վահէ Հովհաննիսեան

Երեկուայ ԱԺ նիստը բացառիկ էր իր բովանդակային եւ կատարողական գռեհկութեամբ։ Հաւաքուածները յուշեր էին պատմում հանգուցեալի մասին, որի դերում, ըստ էութեան, մենք էինք՝ մեր պետութիւնը, մեր հեռանկարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Հովհաննիսեանը, ով իր գրառումը վերնագրել է  «Մեծարգոն ու առաջնորդները»:

Նա նաեւ նշել է. «Նիկոլը վայելում էր, որ իրեն դիմում են «Մեծարգոյ»-ով, ինչը արւում էր ջանասիրաբար, բայց հոգու խորքում երեւի ծիծաղում էր վրաները։

Եթէ էս երկրում «Մեծարգոյ» կայ, բա երկիրը ինչու՞ է էսպիսի անյարգալից վիճակում, ինչու՞ է պետականութիւնը փլւում, ինչու՞ է հայն էսօր աշխարհում ընկալւում որպէս անարժանապատիւ մի բան։

Եթէ Նիկոլը վաղը պարտադրի, որ իրեն դիմէն ասենք «Պադրէ»-ով, նոյն մարդիկ նոյն էնտուզիազմով դա անելու են։

Ինչո՞ւ է դա հնարաւոր դառնում։

Նիկոլն իրեն անկաշկանդ հռչակում է «Մեծարգոյ», քանի որ դիմացը չկայ «Առաջնորդութիւն»։

Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերն ունեն իրենց առանձին առաջնորդները, տարբեր հին ու նոր միաւորներն ունեն իրենցը, նոր ստեղծուողները՝ իրենցը, կուսակցութիւնները՝ իրենցը։ Պարբերաբար հրապարակային վէճեր են բռնկւում, թէ ո´ր առաջնորդն է աւելի իսկականը։

Բա որ էս երկրում էսքան առաջնորդ կայ, ինչու՞ է պայքարն էսքան թոյլ ու անարդիւնք, ինչու՞ է Նիկոլը իշխանութեան, ինչու՞ ենք դիտորդի հայեացքով նայում երկրի փլուզմանը։

Նիկոլը, անկախ կառավարման արդիւնքներից ու աղէտի ծաւալից, հնարաւորութիւն ունի պարտադրելու, որ իրեն դիմէն Մեծարգոյ, Մոնսինեօր, Վիկոնտ, Գրաֆ, կիսաստուած… ու այդպէս էլ անելու է, քանի դեռ իշխանութիւն-ընդդիմութիւն հակադրութեան մէջ բացակայում է երրորդ եւ ամենակարեւոր կողմը՝ հասարակութիւնը։

Երեկուայ ԱԺ նիստից պէտք է արուի մի պարզ հետեւութիւն. երկիրն ու ժողովուրդը կարիք ունեն նոր առաջնորդութեան։ Մարդկանց, ովքեր հանրային նոր պրոցեսի ընթացքում առաջ կքաշէն նոր գաղափարներ, իրատեսական լուծումներ, ցոյց կը տան մարդկային ու քաղաքացիական լուրջ որակներ։ Եւ արդիւնքում գուցէ ձեւաւորուեն իրապէս արժանի մեծարգոներ՝ չյօրինուած, չպարտադրուած։

Եւ դարձեալ ԱԺ-ի մասին. Գռեհկութիւն՝ աղէտից առաջ

Այն գռեհիկ էր ոչ միայն իր ներկայով, այլ՝ ուրուագծուող ապագայով։

Կար ակնարկ՝ արտահերթ ընտրութիւններից խուսափելու մասին։ Իրականութիւնը լրիւ այլ է. այսպէս շարունակուելու դէպքում Հայաստանում հերթական կամ արտահերթ ընտրութիւնները մենք չենք որոշելու։ Արցախի օրն ենք ընկնելու. ընտրութիւններ անցկացնելը դառնալու է անհնար։

Ո՞վ է ասել, որ Թուրքիան մէզ թողնելու է արտահերթ ընտրութիւններ անցկացնել, իսկ հերթականին չի պարտադրելու ընտրել իր ուժերին։ Ասում եմ ամենան լրջութեամբ. պրոցեսը դրան է տանում։ Ո՞վ է ասել, որ մէզ թողնելու են արտահերթ ընտրութիւնների գնալ կամ հերթական ընտրութիւններով իշխանութիւն եւ հետեւաբար քաղաքական կուրս փոխել։ Հիմա դրա մասին խօսում են, վաղը ուղղակի անելու են։

Էդ «վաղուան» քիչ ժամանակ է մնացել, բայց դեռ որոշակի ժամանակ կայ։ Շատ արագ է պէտք է գնալ նոր մարդկանց, նոր գաղափարների, նոր առաջնորդների ճանապարհով։ Հասարակութիւնը կը ներգրաւուի պրոցեսներում եւ կակտիւանայ շատ արագ, հէնց տեսնի, որ կայ իրական փոփոխութեան յոյս։ Եւ հէնց հասարակութիւնը կ’անի մնացածը՝ կը դադարեցնի գռեհկութիւնը, կը կանգնեցնի պետութեան փլուզումը։ Մենք պիտի այս պահին կարողանանք տալ մարդկանց այդ կայծը՝ ճիշտ բովանդակութեամբ եւ գրագէտ մենեջմենթով։

Share