Ե՞րբ շարժումը կը հասնի ԱԺ

Ե՞րբ շարժումը կը հասնի ԱԺ



ՔՊ-ում  քննարկում են հերթական նստաշրջանի աւարտից յետոյ մէկ արտահերթ նիստ հրաւիրելու նպատակայարմարութեան հարցը, ՔՊ-ական պատգամաւորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։ Իսկ մինչ այդ՝ իշխանական պատգամաւորները սրտատրոփ սպասում են յունիսի 12-ին, որը հերթական նստաշրջանի վերջին հարցուպատասխանի օրն է, ու խորհրդարան է գալու կառավարութիւնը` վարչապետի գլխաւորութեամբ։

ՔՊ-ում տեղեկութիւններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, աւարտելով տարբեր գերատեսչութիւններ գնալու ծրագիրը, հէնց յունիսի 12-ին գալու է խորհրդարանի մօտ։ Ի դէպ, իշխանական թիմին նեարդայնացնում է շարժման այդ մարտավարութիւնը, երբ պարսաւանքի են արժանացնում ոչ միայն գլխաւոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինեանին, այլ նաեւ նրա որոշ ենթակաների։

Հրապարակ

Share