Ե՞րբ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենայ

Ե՞րբ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենայ



Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում երէկ փոփոխութիւն է կատարել ԱԺ կանոնակարգ օրէնքում՝ ԱԺ նախագահի ընտրութեան կարգում։ Քանի որ Արցախի գործող Սահմանադրութեամբ՝ ԱԺ նախագահն է երկրի նախագահի հրաժարականից յետոյ կատարում պետութեան գլխի պարտականութիւնները, ուստի ստեղծուած իրավիճակում եւ ռազմական դրութեան պայմաններում քաղաքական որոշում է կայացուել՝ ԱԺ նախագահի ընտրութեան ժամկէտները հնարաւորինս սեղմել եւ 10-օրեայ ժամկէտը հասցնել 2-ի։ Յենց այս պատճառով է, որ նախորդ օրերին Արթուր Թովմասեանը պաշտօնապէս չներկայացրեց հրաժարականի դիմում՝ այդ դէպքում կը գործեր հին օրէնքը, եւ 10 օր խորհրդարանը կը մնար առանց խօսնակի։

Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խօսնակ կընտրէն, ըստ կարգի՝ ԱԺ խմբակցութիւնները կը ներկայացնեն իրենց թեկնածուներին, քաղաքական կոնսենսուս կայ դաշնակցական Դաւիթ Իշխանեանի շուրջ։ ԱԺ խօսնակն ընտրւում է ձայների պարզ մեծամասնութեամբ, ԱՀ խորհրդարանի դէպքում՝ 17 ձայնով, Արայիկ Յարութիւնեանի «Ազատ հայրենիքը» 16 ձայն ունի, ՀՅԴ-ն՝ 3, սակայն Իշխանեանի առաջադրման դէպքում նրան կսատարէն նաեւ միւս ընդդիմադիր խմբակցութիւնները՝ ԱԺԿ-ն եւ «Արդարութիւնը»։

Share