Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի քանդուած շէնքն «ապօրինի» է ճանաչուել։
Ադրբեջանական լրատուամիջոցների փոխանցմամբ՝ որոշում է կայացուել քանդել անկախութեան տարիներին կառուցուած բոլոր շէնքերը (ադրբեջանական տարբերակում՝ «օկուպացիայ»)։
«Խանքէնդի քաղաքի (ադրբեջանցիներն անուանում են հայկական Ստեփանակերտը) գլխաւոր յատակագիծը հաստատուել է դեռ խորհրդային տարիներին՝ մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւի գլխաւորութեամբ»,- բացատրում է Բաքուն իր գործողութիւնները՝ ամբողջութեամբ հերքելով տարածաշրջանում հայկական բոլոր հետքերը ջնջելու իրական նպատակները։ Ժողովրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հռչակումից ի վեր Ադրբեջանում կառուցուած շէնքերը կոչուել են «քաղաքային յատակագծին չհամապատասխանող»։
«Արցախի խորհրդարանի» շէնքի բացումը տեղի ունեցաւ 2007 թուականի սեպտեմբերի 2-ին՝ անջատողական ռեժիմի հռչակման 16-րդ տարեդարձի օրը։ Արարողութեանը մասնակցել է նաեւ այն ժամանակուայ Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսեանը»,- գրում են ադրբեջանական լրատուամիջոցները՝ դրանով իսկ խոստովանելով, որ շէնքերի քանդումը ոչ այլ ինչ է, քան վրէժխնդրութիւն։
Արցախի ԱԺ շէնքը աւերւում է։ Թշնամու վանդալիզմի հերթական թիրախ դարձել է Արցախի օրէնսդիր մարմնի շէնքը։
Ի՞նչ պատմութիւն է ունեցել ԱԺ շէնքը, մինչ ԱԺ շէնքի վերածուելը որպէս ինչ էր ծառայում այն, մանրամասները՝ ռեպորտաժում։