Ի՞նչ է գրում ռուսակամն մամուլը մեր մասին

Ի՞նչ է գրում ռուսակամն մամուլը մեր մասին

Regnum-Tarasov – Ինչո՞ւ  Փաշինեանն ու Չաւուշօղլուն խօսեցին «երրորդ ուժի» մասին— https://regnum.ru/news/polit/3565015.html — Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաւուշօղլուն եւ փաշինեանը հանդէս են եկել կարեւոր, ինտրիգային յայտարարութիւններով։ «Պետք է համաձայնութիւն ձեռք բերուի համատեղ սահմանային յանձնաժողով ստեղծելու եւ Ադրբեջանի առաջարկած խաղաղ համաձայնագրի շուրջ», — ասել է Չաւուշօղլուն: — Ալիեւի եւ Էրդողանի միջեւ շարունակւում են քննարկումները։ Մենք աջակցում ենք այդ գործընթացին։ Մենք աջակցում ենք այդ գործընթացին։ Ո՞րն է Թուրքիայում հանդիպման անցկացման վնասը: Ինչո՞ւ է պէտք երրորդ երկիր։ Նրանց (Հայաստանին) պէտք է աւելի շատ համարձակութիւն դրսեւորել»։ Փաշինեանը, խօսելով Ղարաբաղի շուրջ ստեղծուած իրավիճակի մասին, արձանագրել է. «Մենք չենք որոշել լինի պատերազմ, թէ չլինի, մենք ոչինիչ չենք որոշել։ Ես այսօր ասում եմ, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, եւ մենք պէտք է վերադարձնենք մէզ ինչ — որ բան որոշելու իրաւունքը»։

Այս երկու արտայայտութիւնները միաւորում են ընդհանուր թեզը՝ «երրորդ ուժի» գործոնը։ Չաւուշօղլուն, խօսելով համատեղ սահմանային յանձնաժողով ստեղծելու եւ խաղաղ համաձայնագրի մասին, նկատի ունի ոչ այն պայմանաւորուածութիւնները, որոնք ձեռք են բերուել անցեալ տարեվերջին Սոչիում Ռուսաստանի եւ ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ։Նա մատնանշում է վերջերս Բրիւսելում փաշինեան-ալիեւ հանդիպման ժամանակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը՝ ԵՄ միջնորդութեամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման յանձնաժողով ստեղծելու վերաբերեալ՝ առանց Ռուսաստանի խորհրդատուական աջակցութեան: Ինչ վերաբերում է նիկոլին, ապա նա նոյնպէս ակնարկում է, որ երկրորդ ղարաբաղեան պատերազմը հրահրել է ինչ-որ մէկն արտաքին խաղացողներից, բայց բոլորն էլ հասկանում են՝ ո ՞ ւմ կողմն է ուղղուած նման մեղադրանքները: Բայց մի՞թէ նա եւ իր կառավարութիւնը չձեռնարկեցին առաւելագոյն ջանքերը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետքայլը, Հայաստանը դիւանագիտական մեկուսացան մէջ մտցնելը՝ բանակցային գործընթացի բովանդակութիւնը փոխելու փորձերի ընթացքում։ Այդ պատճառով պահը, երբ կարելի էր պայմանաւորուել Բաքուին Լեռնային Ղարաբաղի շուրջ եօթ շրջանների փուլային փոխանցման մասին՝ Նրա միջանկեալ կարգավիճակի եւ խաղաղապահների տեղակայման դիմաց, բաց էր թողնուել։ Բաւական է յիշել փաշինեանի գոնէ այն յայտարարութիւնը, թէ փաստացի «Ղարաբաղի շուրջ տարածքներ»  հասկացութիւն չկայ, այլ կայ «անվտանգութեան գօտի»։

Այդ ընթացքում Երեւանին ուղղակիօրէն ասում էին, որ հայկական կողմից զիջումների բացակայութիւնը կարող է յանգեցնել պատերազմի վերսկսման, եւ որ Բաքուի՝ ուժային սցենարին անցնելու համար ստեղծւում են բարէնպաստ արտաքին քաղաքական պայմաններ։ Բրիտանացի փորձագէտ Թոմաս դէ Վաալը կարծում է, որ պատերազմի սկզբի պահը ընտրուել է՝ հաշուի առնելով միանգամից մի քանի գործոններ՝ կլիմայից եւ եղանակից մինչեւ ԱՄՆ-ի քաղաքական իրադրութիւնը: Իսկ երբ սկսուեց պատերազմը, Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմեցին մեկուսացման մէջ։ Լեռնային Ղարաբաղի յանձնումը կանխորոշուած էր։ Բանակացութիւնների կողմերը համաձայնել են Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի ազդեցութեան շնորհիւ: Լեռնային Ղարաբաղում յայտնուել են ռուս խաղաղապահներ։ Մենք մանրակրկիտ ուրուագծում ենք  այդ իրավիճակը։ Բայց այն մանրակրկիտ ուսումնասիրւում եւ վերլուծւում է ոչ միայն Ադրբեջանում եւ Հայաստանում։

Դրա հետ մէկտեղ արուած որոշ եզրակացութիւնների պարադօքսն այն է, որ փորձագէտները յետագայում կանխատեսում էին ռուսական միջնորդական ջանքերի դեգրադացիայի հնարաւորութիւն։ Պատահական չէ, որ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտից յետոյ կողմերը միասին, բայց տարբեր պատճառներով մեղադրում էին ռուս խաղաղապահներին՝ փաստացի մեղքը բարդելով Ռուսաստանի վրայ։

Եթէ խաղաղապահները լքէն Լեռնային Ղարաբաղը, եւ այդ տարածքն ամբողջութեամբ անցնի Բաքուի վերահսկողութեան տակ, ապա Երեւանը Լեռնային Ղարաբաղը յանձնելու մէջ մեղադրելու է, իհարկէ, ոչ թէ իրեն, այլ Մոսկուային։ Միւս կողմից, ֆորմալ առումով Մոսկուան բոլոր հիմքերն ունի յայտարարելու ՀԱՊԿ անդամներից մէկի համար իրական ռազմական սպառնալիքի առկայութեան մասին։ Եւ այդ հիմքով յայտարարել պայմանագրի մէջ մտնող երկրների բանակներից խաղաղապահ ուժեր ձեւաւորելու իր իրաւունքի մասին։ Եթէ յաջողուի՝ ՄԱԿ – ի դրօշի ներքոյ, եթէ ոչ՝ միանգամայն բաւարար կը լինի նաեւ ՀԱՊԿ-ի դրօշը։ Կարեւորն այն է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կորպուսի տեղակայումը հնարաւոր կը լինի իրականացնել ոչ թէ Հայաստանի անունից, եւ ոչ ի օգուտ Ղարաբաղի, այլ՝ Ադրբեջանի դէմ։ Խոսքը կողմերին որոշակի հեռաւորութեան վրայ պահելու մասին է։ Դրանով ի ցոյց կդրուի տարածաշրջանում ռուսական շահերի իրաւունքների անհերքելիութիւնը, ցանկացած վիճելի հարցերում Ռուսաստանի միջնորդի կարգավիճակը, ինչպէս նաեւ խաղաղութիւնն ապահովելու նրա գործնական կարողութիւնը։ Բայց դա տեսականօրէն։ Գործնականում Թուրքիան, որը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց է սկսել, Երեւանից բաժանում է Ռուսաստանը, Հայաստանի համար հանում է թուրքական սպառնալիքի գործոնը՝ նրա քաղաքական կուրսը փոխելու նպատակով։

Այս առնչութեամբ շատ թուրք վերլուծաբաններ սկսել են հարց տալ «Փաշինեանի քայլի» պատճառների մասին՝ յայտարարելով, որ «Թուրքիայի համար Հայաստանի հետ յարաբերութիւնները կարեւոր չէն ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով»։ Նրանցից ոմանք իրենց կանխատեսումներում աւելի հեռուն գնացին. Փաշինեանը ձգտում է փոխել Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ձեւաչափը, նուազեցնել նրա ազդեցութիւնը տարածաշրջանում՝ դիմելով արեւմտեան սփիւռքին։ Նա Մոսկուայի առջեւ ցուցադրում է ոչ այնքան երեւանեան, որքան տարածաշրջանային պատմական նպատակներ, որոնք կարող են աջակցութիւն ստանալ Արեւմուտքում։ Քանի որ, ըստ թուրքական Cumhuriyet թերթի, «Անդրկովկասում «ռազմավարական թիկունքում» Ռուսաստանի ազդեցութեան թուլացումը Թուրքիայի առջեւ նոր աշխարհաքաղաքական հեռանկարներ է բացում Սիրիայում»: Տեղի ունեցածի լոյսի ներքոյ տրամաբանական քայլ Է Անդրկովկասի նկատմամբ թուրքական աշխարհաքաղաքական վերահսկողութեան վերականգնման փորձը։ Մանաւանդ որ այնտեղ հիանալի պլացդարմ կայ՝ Ադրբեջանը։

Ամերիկեան Washington Examiner պարբերականի գնահատմամբ՝ Բաքուն, Երեւանն ու Անկարան ներգրաււում են բարդ, բազմաբովանդակ աշխարհաքաղաքական խաղի մէջ՝ վստահ լինելով, որ նրանց կը յաջողուի ամրապնդել տարածաշրջանում իրենց համար անհրաժեշտ իրողութիւնը։ Ի՞նչ է այս ամէնը նշանակում:

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share