Ի՞նչ դեր է ունեցել բազմազանութեան քաղաքականութիւնը Հարիսի կարիերային վերելքում

Ի՞նչ դեր է ունեցել բազմազանութեան քաղաքականութիւնը Հարիսի կարիերային վերելքում

ԱՄՆ փոխնախագահ Քամալայ Հարիսի ընդդիմախօսները պնդում են, թէ նա չունի նախագահի հմտութիւններ, քանի որ իր ողջ կարիերայի ընթացքում ընդամէնը շահել է ԱՄՆ-ում իրականացուող բազմազանութեան, հաւասարութեան եւ ներգրաւուածութեան քաղաքականութիւնից: Սակայն մարդիկ, ովքեր, այսպէս կոչուած, լուսանցքում յայտնուած խմբերին ամերիկեան հանրութիւնում ներգարուելու քաղաքականութեան՝ բազամազանութեան քաղաքականութեան ջատագովն են, չէն կիսում նման գնահատականները՝ պնդելով, որ Հարրիսը վաստակել է իր այսօրուայ դիրքը

Միացեալ Նահանգների իշխանական համակարգում ԱՄՆ փոխնախագահ Քամալայ Հարիսն ամէնից վեր բարձրացած ոչ սպիտակամորթ ամերիկուհին է, եւ այս փաստը, բնականաբար, չի վրիպել դէմոկրատների ու հանրապետականների ուշադրութիւնից:

Արդեօ՞ք Հարիսը յաջողութիւնների է հասել բազմազանութեան քաղաքականութեան շնորհիւ

«Հպարտ եմ, որ, Ալաբամայ նահանգը 56 ձայն է տուել առաջին սեւամորթ կնոջ նախագահի օգտին…»,- ասում է Ալաբաման ներկայացնող դէմոկրատների կուսակցական պատուիրակներից մէկը, ով չցանկացաւ ներկայանալ:

Հարիսի նման կարիերային աճը դարձել է քաղաքական քննարկումների առարկայ: Ընդդիմախօսները նրան մեղադրում են, որ նա առաջ է գնացել ոչ թէ իր հմտութիւնների շնորհիւ, այլ ընդամենն այն պատճառով, որ կարողացել է օգտուել ԱՄՆ-ում իրականացուող բազմազանութեան, հաւասարութեան եւ ներգրաւման քաղաքականութիւնից, որի նպատակն է ներգրաւել, այսպէս կոչուած, լուսանցքում յայտնուած խմբերին ամերիկեան հանրութիւնում:

Դոնալդ Թրամփին հարցրել են՝ արդեօ՞ք կարծում է, որ Հարիսը փորձում է օգտագործել իր սեւամորթ լինելը:

«Չգիտէի, որ նա սեւամորթ է՝ մինչեւ մի քանի տարի առաջ նա պատահաբար դարձաւ սեւամորթ։ Հիմա նա ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպէս սեւամորթ»,- ասել է Թրամփը:

Ռասայական պատկանելիութեան հարցը շարունակում է ամերիկեան հանրութեան քննարկումների մաս կազմել: Բազմազանութեան քաղաքականութեան կողմնակիցների խօսքով՝ այն բխում է ամերիկեան հասարակութեան շահերից:

«Երբ առկայ է բազմազանութեան [քաղաքականութիւնը], տեղ ես յատկացնում նրանց, ովքեր նախկինում, թերեւս, լուսանցքում են եղել, [բայց] ունեն նախաձեռնութիւններ եւ ծրագրեր, որպէսզի կարողանան վեր բարձրանալ։ Դա շատ բան է փոխում»,- ասում է Elevated Diversity խորհրդատուական ընկերութեան հիմնադիր Ռոնդայ Մորեթը:

Այս մօտեցման քննադատները այլ դիրքորոշում են ներկայացնում՝ սլաքներն ուղղելով Բայդենի վարչակազմի դէմ:

«Փոխարէնը փնտրել մարդկանց, որոնք տքնաջան աշխատել են՝ անկախ իրենց մաշկի գոյնից, ու պատրաստ են ստանձնել ցանկացած դեր, որը նրանցից պահանջւում է, դուք այն շնորհում եք այլոց, որոնք չէն կարող գլուխ հանել [գործից]»,- նշում է Heritage Foundation-ի վերլուծաբան Ջոնաթան Բաչերը:

Մորեթն ընդգծում՝ այսօր նման քննարկումներն անիմաստ են, քանի որ Հարիսն ունի համապատասխան որակաւորումներ․ նա իրաւաբան է, Կալիֆոռնիայում ստանձնել է մի քանի պատասխանատու պաշտօններ ՝ նախքան ԱՄՆ սենատոր, իսկ յետոյ՝ փոխնախագահ դառնալը:

«Որպէս սեւամորթ կին՝ ինձ համար վիրաւորական է [լսել նման բան]: Նման է ակնարկին, որ եթէ գունաւոր մարդ ես, կին ես, ապա ուրիշի նման խելացի չես»,- շարօրնակում է Մորեթը:

Ինչեւէ, գաղտնիք չէ, որ ամերիկեան հասարակութիւնում ծաւալուող նման բանաւէճերը բարձրացնում է բազմաթիւ՝ հնուց կուտակուած ցաւալի հարցեր, եւ այս նոյեմբերին ամերիկացիները, գուցէ, տան որոշների պատասխանը։

VOA

Share