Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Սկսուած «Տաւուշեան շարժումը» կարիք ունի քաղաքական ձեւակերպումների եւ այդ դէպքում այն կը բերի յաջողութեան։ Եթէ մօտիւացուած-ոգեշնչուած հասարակութիւնը չհասկանայ, թէ ինքը ինչ է պահանջում, սպասուած լայն համախմբումը չի կայանայ, քանի որ շատ-շատերն այս պահին չէն հասկանում առաջ քաշուած պահանջները, առաւել եւս՝ լուծումները։ Մենք պէտք է հասկանալի լինենք նաեւ հարեւանների ու միջազգային միջազգային հանրութեան համար։
Գուցէ իմ առաջարկն առաջին հայեացքից տարօրինակ թուայ, բայց մենք պէտք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ յարաբերութիւնների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի’ մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգաւորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամեակից։ Եւ հէնց նմայ’ն շարժումը բնականօրէն պէտք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։
Ինչի պէտք է յանգեցնի շարժումը
Յենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտութեան եւ ազգային արժանապատուութեան վերագտնման , անմիջապէս ձեւակերպուելու է նոր իշխանութեան սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանութիւն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ օքի չթուայ, թէ սա անժամկէտ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պէտք է կարողանանք աճեցնել եւ ձեւակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտէզ։
Ինչի դէմ ենք ոտքի ելել
Հայ հասարակութեան զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրայ է մերժում գիւղ տալը, բայց չի հասկանում, թէ որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամէն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկայ՝ կայ’մ զիջում է, կայ’մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում` ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Յենց սրա համար է նախ պէտք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի’ մասին է, մէ’ր մասին է, եւ որ վերագտնուած Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցութիւններն Ադրբեջանի հետ, եւ դա անելու է արդէն որպէս սեփական շահը գիտակցող պետութիւն։ Բայց մինչեւ այդ պէտք է կէտ առ կէտ, բոլոր հնարաւոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.
1. Առանց ամբողջական սահմանազատման` անթոյլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի յանձնումը,
2. Յանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թէ պակասեցնելու, այլ հակառակը` մեծացնելու է պատերազմի վտանգը,
3. Մինչեւ Հայաստանի Հանրապետութեան սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զօրքերի տեղաշարժից եւ սահմանագծման աշխատանքներից,
4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, եւ վերջնական համաձայնութեան ձեռքբերումից յետոյ միայն իրականացնել սահմանագծում։
Շատ կարեւոր է արձանագրել, որ այս վիճակը ո’չ թէ 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրութիւնների հետեւանքն է։ Սա մէզ կը յուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամէնից բացի, մէզ կը յուշի նաեւ, թէ ընդդիմադիր իրապէս լայն համախմբման ճանապարհին ինչպէս խուսափել նախկին կոպտագոյն սխալներից։ Այսօր “ընդդիմադիր գէտնի վրայ” արդէն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդիւնքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մօտ բոլորովին նոր որակի դիմադրութեան տրամադրութիւն կայ, եւ այս ամէնի հետ պարտադիր պէտք է հաշուի նստել` մի կողմ թողնելով հինունոր բոլոր վէճերը ու նաեւ յաւակնութիւնները։