Մոսկուան փոխում է «ձայնապնակը». Ի՞նչ է թաքնուած Կրեմլի հակահայկական հռետորաբանութեան հետեւում

Մոսկուան փոխում է «ձայնապնակը». Ի՞նչ է թաքնուած Կրեմլի հակահայկական հռետորաբանութեան հետեւում

etpress — Մոսկուան փոխում է «ձայնապնակը». Ի՞նչ է թաքնուած Կրեմլի հակահայկական հռետորաբանութեան հետեւում-«Յենի մուսաւատ» (ադրբեջան) — http://www.etpress.ru/?content=article&id=9250 — Ադրբեջանի դժգոհութիւններից ու բողոքներից յետոյ Ռուսաստանը վերջին շրջանում մի շարք ռեւերանսներ է արել դէպի Բաքու։ Մասնաւորապէս, Ադրբեջանի տարածքում արգելափակուած ՌԴ պետական լրատուական «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը հեռացրել է ղարաբաղցի անջատողականների ներկայացուցիչ Արտակ Բեգլարեանի սադրիչ հարցազրոյցը։ Բացի այդ, «Ռոսիայ-24» հեռուստաալիքը 9 րոպէանոց ռեպորտաժ է տարածել Ադրբեջանի մասին՝ դրանում ներառելով ադրբեջանցիների կողմից Ղարաբաղի՝ Շուշայ քաղաքի վերականգնման մասին սիւժեները, ինչը զայրացրել է հայերին։ Իսկ երկու օր առաջ «Ստեփանակերտ» անուանումը հանուել էր Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութեան քարտէզից, որտեղ նշուած էր Ադրբեջանում ժամանակաւորապէս տեղակայուած խաղաղապահների վերահսկողութեան գօտին։ Բացի այդ, յունիսի 7-ին Մոսկուայի թանգարանում տեղի է ունեցել հայ նկարիչ Էդմոնդ Պետրոսեանի եւ նրա «Էդմոնդ Պետրոսեան. Լեռնային Ղարաբաղի գաղտնիքները» սկզբից որոշ ժամանակ անց հեռացուեցին «Լեռնային Ղարաբաղ»բառերը: Ցուցահանդէսի նկարագրութեան մէջ փակագծերում «Ստեփանակերտ» բառից առաջ նշուած էր քաղաքի իրական անունը՝ Խանքէնդի։

Սակայն հարցեր են առաջանում՝ արդեօ՞ք ՌԴ-ի նշուած միջոցները մշտական կը լինէն, թե՞ դրանք ժամանակաւոր են։ Ո՞րն է Մոսկուայի նպատակը: Ցանկանո՞ւմ է արդյօք Ռուսաստանն այդ կերպ պատժել իր սատելիտին՝ Հայաստանին, թե՞ դա ընդամէնը քայլ էր՝ ուղղուած Բաքուի «սիրտը» նուաճելուն այնտեղ Լաւրովի ժամանումից առաջ։

Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամաւոր, պաշտպանութեան, անվտանգութեան եւ կոռուպցիայի դէմ պայքարի խորհրդարանական կոմիտէի անդամ Արզու Նագիեւը կարծում է, որ Եւրամիութեան ջանքերը Երեւանի եւ Բաքուի միջեւ հակամարտութեան կարգաւորման հարցում միջնորդութեան հասնելու համար Մոսկուային դրդում են ակտիւացնել իր դերն այդ ուղղութեամբ:

«Իհարկէ, Ռուսաստանը որոշակի առաւելութիւն ունի, բայց Բրիւսելն ակտիւանում է եւ փորձում է մրցակցել Մոսկուայի հետ։ Դրա համար էլ Կրեմլի գլխաւոր խնդիրը պէտք է լինի հայ-ադրբեջանական կարգաւորման գործում ՌԴ — ի պահպանուող առանցքային դերի ցուցադրումը», — նշել է Նագիեւը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն դրա շանսէրն ու հնարաւորութիւններն ունի։

«Մեր նպատակն է հասնել խաղաղութեան եւ կառուցել մեր ապագան։ Ռուսաստանում գիտակցում են, որ մենք ոչ միայն չենք միացել Մոսկուայի դէմ պատժամիջոցներին, այլեւ մտադիր ենք ընդլայնել ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական համագործակցութիւնը։ Միեւնոյն ժամանակ, ռուսական շուկայից արեւմտեան արտադրանքի հեռանալուց յետոյ Մոսկուայի համար աճում է տարածաշրջանի երկրների, այդ թւում՝ Իրանի եւ Թուրքիայի հետ առեւտրային յարաբերութիւնների կարեւորութիւնը, իսկ լոգիստիկ երթուղիները այդ երկրներ անցնում են Ադրբեջանի տարածքով: Այդ իմաստով, Մոսկուայի եւ Բաքուի շահերը համընկնում են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի լուծման հարցում», — ասել է պատգամաւորը։

Սակայն քաղաքագէտ Իլեաս Հուսեյնովը կարծում է, որ Մոսկուայի ռեւերանսները դէպի Ադրբեջան ժամանակաւոր բնոյթ են կրում։ Նրա կարծիքով՝ ներկայումս հակառուսական պատժամիջոցների պայմաններում Կրեմլի համար կարեւոր նշանակութիւն է ստանում Ադրբեջանի հետ ակտիւ համագործակցութիւնը։ «Բայց ես կարծում եմ, որ Մոսկուայի ժեստէրը դէպի Բաքու ժամանակաւոր կը լինէն։ Յատկանշական է, որ Ռուսաստանն օրերս Ադրբեջանից Աստրախան ուղարկուած 47 տօննայ լօլիկը վերադարձրել է։ Եւ դա այն ժամանակ, երբ պարենային անվտանգութիւնը ՌԴ-ի համար առաւել հրատապ խնդիր է…

Իհարկէ, Լաւրովի այցը Բաքու, նրա յայտարարութիւններն այստեղ, նրա այցելութիւնը Շահիդների ծառուղի դրական պահեր են։ Սակայն չի կարելի ընկնել էյֆորիայի մէջ։ Ռուսաստանը յաճախ փոխում է առաջնահերթութիւնները տարածաշրջանում։ Այսպէս, Լաւրովը Երկու շաբաթ առաջ Երեւանում խեղաթիւրել է փաստերը՝ կապուած Ղարաբաղի Ֆարրուխ գիւղի աշխարհագրական դիրքի հետ», — ասել է փորձագէտը։

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share