Ի՞նչ իրավիճակ է Հալեպում հիմա

Ի՞նչ իրավիճակ է Հալեպում հիմա

Պարեկային ժամէր են յայտարարւում, մարդիկ երկար չէն մնում փողոցներում` ապահով չէ

Հալեպում տիրող իրավիճակի, հայ համայնքի մասին «Հրապարակը» զրուցել է «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Բողիկեանի հետ: 

-Ի՞նչ իրավիճակ է Հալեպում հիմա: 

-Այս քանի ժամը հանդարտ իրավիճակ է, առաւօտեան 10.30-ի կողմերը ռուսական եւ սիրիական օդուժը հրթիռակոծեցին Հալեպի գնացքի կայարանին կից գտնուող պետական պահեստը, նիւթական վնասներ է հասցուել: Հիմնականում գիշերներն են բախումները լինում եւ նման դէպքերում պարեկային ժամ են յայտարարում: Ցերէկը, հիմա էլ խաղաղ է իրավիճակը, օրուայ մէջ գրեթէ բոլոր ժամէրին էլեկտրաէներգիայ է լինում: 

-Հալեպահայերն ահազանգում էին, որ հացի եւ ջրի խնդիր կայ: 

-Հացի մատակարարում արուեց, յայտարարութիւն դրեցինք, որ «Արամ Մանուկեան» ժողովրդական տուն ներկայանան եւ մեր շտապ օգնութեան մարմինը հաց է մատակարարում: «Սուրիահայ օգնութեան խաչի» կենտրոնը թէ դեղատուն ունի, թէ մարդկանց նպաստ է բաժանում, այդ կենտրոնը բաց է եւ պատրաստ է ժողուորդին դեղորայք տրամադրել, նաեւ անմիջական բուժման կարիք ունեցող մարդկանց մեր հայ բժիշկները պատրաստ են տեղում օգնել: Այսինքն, մեր Առաջնորդարանը եւ տեղական միութիւնները, «Արամ Մանուկեան» ժողովրդական տունը նեցուկ են կանգնած` ինչի անհրաժեշտութիւն ունեն, կապի մէջ կը մնա մարդկանց հետ՝ հիմա հաց է տրամադրում ու դեղորայք: 

-Հալեպ մտած զինեալները Առաջնորդարանից կամ հայ համայնքի տեղական ներկայացուցիչներից որեւէ մէկի հետ հանդիպե՞լ են, այդ մասին որեւէ տեղեկատուութիւն ունե՞ք: Որ, օրինակ, երաշխաւորեին քրիստոնեայ հայերի անվտանգութիւնը: 

-Չեմ կարծում, թէ պաշտօնական հանդիպումներ եղած լինէն, բայց ընդհանրապէս ժողովրդի հանդէպ դրական վերաբերմունք ունեն, ժողովրդին փորձում են չվնասել: Փողոցում մարդկանց չէն մօտենում, նեղութիւն չէն տալիս ընդհանրապէս: Իրենց գործը զուտ զինուորական գործ է, այսինքն, ժողովրդի հետ բախում չէն ունենում ուղղակի: Ժողովրդի հետ, որ փողոցներում խօսում են: 

-Լուրեր են տարածւում, որ Հալեպի Նոր գիւղ կոչուող հայկական թաղամասում տներ են թալանուել: Նման լուրեր Ձեզ հասե՞լ են, հայերի հետ նման միջադէպեր եղե՞լ են, թէ ոչ: 

-Մեր հայկական շրջաններում չէն եղել, այլ շրջաններից տեղեակ չեմ, սակայն հայկական հատուածներում, մեր միութիւնների կենտրոններում մեր տղաները ներկայ են, այսինքն, ժողովուրդը, եթէ ինչ-որ բանի կարիք ունենան, կը հասնեն օգնութեան, կը հսկէն, բայց մեր շրջաններում նման բան չի եղել: 

-Քաղաքի ներսում հանգիստ կարո՞ղ եք տեղաշարժուել: 

-Աեօ, բայց որոշակի ժամէրին. ընդհանրապէս օրուայ մէջ պարեկային ժամէր են յայտարարւում, ցերէկը մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, իջնում են վաճառատներ, անմիջապէս վերցնում են ու երկար չէն մնում փողոցներում, որովհետեւ ապահով չէ: Տակաւին պատերազմական վիճակ է քաղաքում, ինչ-որ կարիք ունենալու դէպքում, արագ ապահւում ենք ու վերադառնում ենք տները: 

Ուսման պրոցեսն էլ բնականաբար ընդհատուած է: 

-Ամէն բան տակաւին ընդհատուած վիճակի մէջ է՝ դպրոցներ, համալսարաններ, հաստատութիւններ, միայն հիւանդանոցներն են բաց եւ խանութները, որոնք սնունդ են մատակարարում, այսինքն, ոմանք իրենց արհեստանոցները բացել են, բայց տակաւին, քաղաքի մէջ զգուշութիւն ենք ցուցաբերում: 

-Յայտնի՞ է, քանի հայ կայ հիմա Հալեպում: 

-Ոչ, յայտնի չէ, քանի որ վերջերս մարդահամար չի եղել, յստակ չէ` որքան մնացին: Անձեր եղան, ովքեր իրենց միջոցներով դուրս եկան քաղաքից, բայց յստակ թուեր չկան: Արդէն ճանփան փակուել է, միայն մէկ օր է հնարաւոր եղել դուրս գալ քաղաքից ու այլ նահանգ տեղափոխուել: 

-Հալեպից դուրս գալը փաստօրէն արդէն անհնա՞ր է: 

-Աեօ, անհնար է: Չգիտենք առաջիկայ օրերին ինչ կը լինի անշուշտ, բայց այս պահին վիճակն այս է:

 -Առաւոտեան  ասացին, որ Հալեպում նաեւ ջրի խնդիր կայ:

 -Աեօ, այդ խնդիրը լուծւում է, բնակարաններում արդէն ջուր են տուել, ժամէր կան, որ ջուրը քիչ է լինում, սակայն այդ հարցը լուծուել է, տագնապ չկայ: Պահեր են լինում, երբ կապի դուրս գալ չեմ կարողանում, օրինակ, առաւօտեան աւիահարուածը մէզ շատ մօտ էր, նիւթական վնասներ ունեցանք ու երկար ժամանակ չէի կարողանում կապի դուրս գալ: Աղոթեցեք մէզ համար: 
Հայկայ Ալոյեան

Share