Ի՞նչ է կատարւում ամերիկեան նախընտրական արշաւում՝ Թրամփի վերաբերեալ նիւ եօրքեան ատենակալների յայտնի որոշումից յետոյ

Ի՞նչ է կատարւում ամերիկեան նախընտրական արշաւում՝ Թրամփի վերաբերեալ նիւ եօրքեան ատենակալների յայտնի որոշումից յետոյ

Նյու Եօրքի դատարանի երդվեալ ատենակալների կողմից Դոնալդ Թրամփին մեղաւոր ճանաչելու յայտնի որոշումն արդէն իսկ ազդեցութիւն է ունեցել ԱՄՆ նախագահի հիմնական յաւակնորղների՝ Սպիտակ տան ներկայիս ու նախկին ղեկավարների նախընտրական քարոզարշաւում։

Թրամփը կարող է լինել ԱՄՆ առաջին նախագահը, ով դատապարտուել է քրէական մեղադրանքներով, սակայն նրա փաստաբան Ուիլ Շարֆի պնդմամբ, նախկին նախագահի ժողովրդականութիւնն ամենեւին չի նուազել:

«Այս դատաւճռից յետոյ՝ 24 ժամուայ ընթացքում Թրամփի թիմը սահմանեց քաղաքական դրամահաւաքի ռեկորդ, այդ թւում՝ գումար հաւաքելով տասնեակ հազարաւոր նոր դոնորներից: Կարծում եմ, ժողովուրդը տեսնում է, թէ ինչ է կատարուել, եւ մենք յուսով ենք, որ բողոքարկման դէպքում կարող ենք փոխել [դատաւճիռը]»,- ասել է փաստաբանը:

Դատաւարութեան ընթացքում դատախազները պնդում էին, թէ Թրամփը կեղծել է հաշուապահական փաստաթղթեր՝ ապօրինաբար ազդելով 2016 թուականի ընտրութիւնների արդիւնքների վրայ։ Այդ տարի Թրամփը յաղթեց նախագահական ընտրութիւններում։

Մեղադրական դատաւճիռը կարող է քաղաքական առումով վնասել Թրամփին, յատկապէս՝ աֆրոամերիկացի ընտրողների շրջանում, նշել է Մերիլենդի նահանգապետ, դէմոկրատ Ուես Մուրը:

«Պետք է ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին ունենք հիմա։ Բայդէնն, իրականում, աշխատում է մեր ապագայի համար»,- ասել է Մուրը։

Fox and Friends-ի կիրակնօրեայ եթերում Դոնալդ Թրամփը քննարկել է յուլիսի 11-ին սպասուող դատաւճիռը՝ բանտարկութեան կամ տնային կալանքի հաւանականութիւնը․ «Չգիտեմ՝ արդեօ՞ք հասարակութիւնը կը տանի այդ։ Վստահ չեմ, որ կսատարի այդ որոշմանը: Կարծում եմ, հանրութեան համար դժուար կը լինի ընդունել նման որոշումը։ Բեկումնային կէտ է»։

Բայդենի նախընտրական թիմը X-ում հրապարակել է այդ հարցազրոյցի մի հատուած՝ վերնագրով այն՝ «դատապարտուած յանցագործ Թրամփը ենթադրում է, որ բռնութիւն կը լինի, եթէ իրեն տնային կալանքի ենթարկէն»:

Ակնյայտ է, որ առաջիկայում դէմոկրատները յաճախ են յիշեցնելու Թրամփի դէմ արձակուած վճիռը՝ ասել է Չիկագոյի համալսարանի քաղաքագէտ Սիւզան Սթօքսը, ում խօսքով, հարկ է, որ Թրամփի թիմը փոխի իր ռազմավարութիւնը՝ շահելու նոր ընտրողների համակրանքը:

Յենց, այսպէս կոչուած, չկողմնորոշուած ընտրողներն են Բայդենի ու Թրամփի գլխաւոր նպատակը, որոնց ուղղութեամբ աշխատանքը շարունակւում է։

VOA

Share