Բայդէնն ԱՄՆ այն նախագահն է, որը ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը, իսկ իր աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանութիւնը չի ճանաչում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում յայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենեակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմեանը:
«Եթէ Օկամպոյին լսենք, կը տեսնենք՝ ինքը ոչ թէ Ադրբեջանին է մեղադրում, այլ ասում է , որ Միացեալ Նահանգները, տեսնելով, որ ցեղասպանութիւն է տեղի ունենում Արցախում, լռելով, յանցակից է դառնում Ադրբեջանին: Բայդէնն ԱՄՆ այն նախագահն է, որը ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը, իսկ իր աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանութիւնը չի ճանաչում»,- ասել է Թերեզա Երեմեանը:
Նրա կարծիքով՝ Օկամպոյի խօսքը հիմա առաւել քան կարեւոր է, որովհետեւ ասւում է, որ Արցախում կատարուողը ոչ միայն Ադրբեջանի մեղքն է, այլեւ Միացեալ Նահանգների:
«Բանակցութիւններ են տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի, Միացեալ Նահանգների միջեւ, թէ ինչ ապագայ կ’ունենայ Արցախը: Կարեւոր է՝ ԱՄՆ նախագահը մի ճնշում զգայ, որ ինքը բանակցութիւնների սեղան պէտք է բերի ոչ թէ Հայաստանին ու Ադրբեջանին, այլ Արցախին պէտք է ձայն տա, որովհետեւ այդ պետութեան մարդիկ են ճնշւում այս շրջափակման մէջ»,- եզրափակել է Երեմեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում