Ի՞նչ սպասելիքներ ունեն Վիսկոնսինի հայ գործարարները ԱՄՆ ընտրութիւններից

Ի՞նչ սպասելիքներ ունեն Վիսկոնսինի հայ գործարարները ԱՄՆ ընտրութիւններից

Նախընտրական թուհուբոհը չի շրջանցել Ամերիկայում գիւղատնտեսութեամբ յայտնի Վիսկոնսին նահանգի հայկական փոքր ու միջին ընկերութիւններին։ Մեղուարտադրութեամբ զբաղուող Հովհաննես Գաբրիելեանին նախընտրական շրջանում առաջին հերթին հտաքրքրում են տնտեսական հարցերը։

Տնտեսութեան վերաբերեալ հանրապետականների խոստումները գործարարի համար յուսադրող չէն․ «Մտահոգ ենք։ Հարցեր կան, որոնք կապուած են Միացեալ Նահանգների արտաքին բիզնեսների հետ։ Ամէն ինչ գնում ենք, աշխատում ենք Եւրոպայի, ասիական երկրների հետ եւ չենք կարող մէզ կտրել աշխարհից, ինչն առջարկում են հանրապետականները»։

Ամերիկայի հնագոյն մեղրարտադող ընկերութեան՝ Honey Acer-ի սեփականատէրն ասում է՝ ամէն ինչին պէտք է պատրաստուել. «Չես կարող վերցնել ու քանդել քո հին կամուրջը, ասել, թէ նորն եմ կառուցում։ Պետք է նորը կառուցել, յետոյ քանդել [հինը]»։

Ընկերութեանը մեղրի համար տարեկան անհրաժեշտ է լինում 10 միլիոն տարայ, որը ձեռք են բերում կայ՛մ Չինաստանից, կայ՛մ Մեքսիկայից։ Գաբրիելեանի խօսքով՝ հանրապետականների առաջարկը, թէ 300% մաքս պէտք է դրուի Չինաստանից եկող ապրանքի վրայ, կեանգեցնի գնաճի։

Դեմոկրատներին դէմ չէ, սակայն թերահաւատ է նրանց նախընտրական խոստուներին. «Ասում են, թէ էսպէս կանենք, էնպէս կանենք։ Բա երեք տարի իշխանութեան էիք, ինչո՞ւ չարեցիք։ Անորոշ վիճակի մէջ ենք, չենք կողմնորոշւում՝ ինչ անել»։

Գաբրիելեանը նաեւ չթաքցրեց իր դժգոհութիւնը տարբեր երկրնեեւրի բռնապետների վերաբերեալ Թրամփի հնչեցրած մօտեցումներից. «Բացասաբար եմ տրամադրուած, որ նա կարող ե գովել Կիմ Չենին, կամ Պուտինին։ Փաստօրէն, մէզ դնում ենք նոյն բռնապետական համակարգի մէջ։ Ինչպէս կարող ենք ասել, թէ Ամերիկան առաջինն է, երբ ձեռք եք մեկնում Պուտինին, ով բառի բուն իմաստով մարդասպան է եւ [Ռուաստանում հիմնել է] միապետական համակարգ։ Գուցէ, ցանկանում ենք այդ էլ ընդօրինակել։ Չգիտեմ»։

Հովհաննես Գաբրիելեանի մօտ մտորումները, թերեւս, արտացոլում են այն, ինչ առկայ է նահանգի հազարաւոր բնակիչների շրջանում։ Զուր չէ, որ այսօր էլ Վիսկոնսինը համարւում է տատանուող նահանգ։ Դեռ 90-ականներին Հայաստանից ԱՄՆ տեղափոխուած գործարարը երկար տարիներ եղել է հանրապետական, շատ հարցերում դէմ է եղել դէմոկրատներին։

«Եղել եմ պահպանողական գծի մէջ, բայց այսօր հանրապետականները լրիւ կտրուել են պահպանողական մտածելակերպից»,- ասում է նա։

Տնտեսական ու աշխարհաքաղաքական խնդիրներից զատ, հայ գործարարի համար ընտրութեան ժամանակ վճռորոշ դեր կ’ունենայ Հայաստանի նկատմամբ ամերիկեան երկու քաղաքական ուժերի դիրքորոշումները։

«Հանրապետականները 44-օրեայ պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին։ Դեմոկրատները մինչեւ հիմա էլ փորձում են օգնել»,- ասում է նա։

Ընտրութիւնների առանձնապէս սպասելիքներ չկան հայկական լաւաշի այս փոքրիկ արտադրամասում։ ԱՄՆ-ում լաւաշ թխելու ու վաճառելու Այվազեանների ընտանեկան գործը երկար ճանապարհ է անցել բիզնես դառնալու համար։ Հայաստանեան լաւաշի համը ստանալու համար տարբեր միջոցներ են փորձել։ Սկզբում ամէն բան ձեռքով էին անում։ Միայն վերջերս են կարողացել աւտօմատացնել արտադրութիւնը։

«Գաթայից սկսեցինք։ Լաւ ստացուեց։ Հետոյ որոշեցինք լաւաշ էլ թխել։ Երկար չարչարուեցինք, վերջապէս հասանք այստեղ»,- ասում է Վիսկոնսինում արտադրուող «Մասիս» լաւաշի հիմնադիր Սարգիս Այվազեանը։

Նրա խօսքով՝ իրենց համար տարբերութիւն չկայ, թէ ով կը լինի Միացեալ Նահանգների նախագահը, իսկ թէ որ կուսակցութիւնն ինչ է առաջարկում փոքր բիզնեսներին, Սարգիս Այուազեանի պատասխանը միանշանակ է. «Ճիշտն ասաց՝ միայն մեր ուժն է օգնում, ոչ մի օգնող չկայ»։

Այուազեանները անկեղծանում են՝ քաղաքական ուժերից ոչ մէկի հետ յոյսէր չէն կապում։

«32 տարի էստեղ ենք։ Բոլորն էլ նոյնն են։ Մենք նոյն աշխատողն ենք, ով էլ նախագահ է եղել։ Մեզ համար տարբերութիւն չի եղել»,- ասում է Սարգիս Այվազեանը։

Աղբիւր՝ Ամերիկայի Ձայն VOA

Share