Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեանը: Այս մասին այսօր՝ յունուարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին:
«Այն, ինչը պատճառ կը դառնայ, որ Հայաստանի ինքնիշխանութիւնը խախտուի, մենք դրա հետ համաձայն չենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թէ ստացւում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնների հետ, դեսպանը կրկնեց իր խօսքը. «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան խախտում կը լինի, մէզ համար ընդունելի չէ»: