«ASAL Research» կազմակերպութիւնը Թուրքիայի 26 նահանգում հարցում է անցկացրել՝ պարզելու թէ որոնք են այդ երկրի ամենահրատապ խնդիրները: Արդիւնքների ամփոփումից պարզուել է, որ հարցուածների շուրջ 55%-ը որպէս ամենակարեւոր խնդիրներ նշել է տնտեսութիւնը, գնաճը եւ թանկութիւնը։
Միւս ուշագրաւ հարցերը ներառում էին սոցիալական արդարադատութեան հարցը՝ 10․8% եւ ներգաղթեալների խնդիրը՝ 5․2%։ Նշուել են նաեւ գործազրկութիւնը, կրթութիւնը, ահաբեկչութիւնը եւ բարոյական արժէքները, բայց աւելի ցածր տոկոսներով:
Ըստ տոկոսային յարաբերակցութեան առաջնային խնդիրները դասակարգուել են հետեւեալ կերպ․
Տնտեսութիւն/թանկութիւն – 54․5%
Սոցիալական արդարութիւն – 10.8%
Ամէն ինչ խնդիր է – 9․7%
Ներգաղթեալներ – 5․2%
Գործազրկութիւն – 4.3%
Կրթութիւն – 2.8%
Ահաբեկչութիւն – 2.0%
Այլ – 2.0%
Բարոյական արժէքների անկում – 1․7%
Անվտանգութիւն – 1.3%
Քաղաքային ենթակառուցուածքներ/երկրաշարժ – 1.1%
Քրդական հարց – 1%
Խնդիր չկայ – 0.8%
Առողջապահութիւն – 0.6%