Որոնք են վարորդների խնդիրը եւ ինչու են նրանք ճիշտ

Որոնք են վարորդների խնդիրը եւ ինչու են նրանք ճիշտ

-վարորդներն օրական աշխատում են շուջ 15 ժամ:

-իբր «բարձր» աշխատավարձ եք ստանում ու կողքից փող աշխատում ձեւակերպմամբ վարորդների վրայ է թողնուել աշխատանքի հետ կապուած բոլոր լրացուցիչ պարտականութիւնները՝ աւտօբուսներն ամէն իր երեկոյեան լուալուց (որն առանձին հաստիք ունեցողի գործ է) մինչեւ զուգարանի հարցը լուծելու խնդիր:

-վարորդները դարձել են կենդանի վահան Տիգրան Աւինեանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում՝ քաղաքացիների եւ քաղաքապետարանի միջեւ:

«Հայաստան» խմբակցութեան մեր գործընկերները առաւօտուանից գործադուլ իրականացնող վարորդների հետ են։

Այս պահին միայն պէտք է շեշտել, որ իւրաքանչիւր քաղաքացի սահմանադրական իրաւունք ունի գործադուլ իրականացնելու։ Գործադուլը յարուցող պատճառները վերացնելը եւ ճգնաժամը կարգաւորելը պատկան մարմինների պարտականութիւնն է։

Ցանկացած եւրոպական քաղաքում այսպիսի գործադուլները սովորական երեւոյթներ են, աւելին՝ շատ այլ մասնագիտութիւններ ունեցողներ էլ յաճախ՝ որպէս սօլիդարութեան դրսեւորում միանում են ոլորտային գործադուլ իրականացնողներին։

Քրիստինէ Վարդանեան

ԱԺ պատգամաւոր

Share