«Չեմ կարծում, որ Ալեքսեյ Նաւալնու մահը նոր փուլի կեանգեցնի Ռուսաստան-Արեւմուտք հակամարտութիւնը»,-Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց APRI գիտահետազօտական կենտրոնի փորձագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, միջազգայնագէտ Սերգեյ Մելքոնեանը։
Նրա կարծիքով, Արեւմուտքը հնարաւոր է մարդու իրաւունքների վերաբերեալ ինչ-որ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ ու դրանով սահմանափակուի։
«Լուրջ քննարկումներ տեղի չէն ունենում։ Բացի այդ, արդէն բոլորը համոզուեցին՝ այն պատժամիջոցները, որոնք ընդունուել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից, որպէսզի լուրջ հարուած հասցնէին Ռուսաստանի տնտեսւթեանը, փաստացի իրենց նպատակին չհասան։ 2023 թուականին Ռուսաստանի տնտեսութիւնը աճեց»,-ասաց Մելքոնեանը։
Ինչ վերաբերում է Միւնխենում Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերեալ հնչած յայտարարութիւններին, ապա փորձագէտի խօսքով, միասնական, համընդհանուր մօտեցում չկար։
«Շատէրն ընդունում են, որ Ռուսաստան-Ուկրաինայ հակամարտութեան մէջ մերծ ներդրում ունի ԱՄՆ-ն։ Ինչքանո՞վ ԱՄՆ-ն ունի քաղաքական կամք, ֆինանսական հնարաւորութիւններ՝ աջակցելու Ուկրաինային, ԵՄ-ում իր դաշնակիցներին։ Մենք տեսանք, որ այն քաղաքական կամքը, որ կար 1.5 տարի առաջ, այսօր էլ չկայ։ Նշանակում է, որ ԵՄ պետութիւնները պէտք է յոյսը դնէն իրենց վրայ։ Այս առումով խնդիրներ են ծագում, ինչքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ միայնակ դիմադրել Ռուսաստանին։ Կարեւոր է նաեւ այն հարցը, թէ ԵՄ-ի կատարած ներդրումն ի՞նչ արդիւնքների է բերել։ Այն մեծ ներդրումը, որ նրանք արեցին Ուկրաինայի հակագրոհի ժամանակ, ոչ մի արդիւնք չունեցաւ։ Հիմա ռուսական կողմն է գնացել հակագրոհի, եւ արդիւնքներն արդէն տեսնում ենք»,-ասաց նա։
Մելքոնեանի խօսքով, այս պահին Ուկրաինան երկու տարբերակ ունի, կամ ինչ-որ ձեւ այս պահին պայմանաւորուի Ռուսաստանի հետ, քանի որ վաղը պայմաններն աւելի վատը կարող են լինել կամ աւելի շատ ռեսուրսներ են հաւաքւում ի նպաստ Ուկրաինայի, որպէսզի այն պաշտպանուելու շանս ունենայ, եւ ինչպէս ձեւակերպում է Զելենսկին, հետ բերի 1991 թ. սահմանները։
«Այն, ինչի մասին փաստացի յայտարարեց Նիկոլ Փաշինեանը, խօսքը Ալմ-Աթիի հռչակագրի մասին է։ Փաշինեանի այս յայտարարութիւնն իհարկէ բացասական հետեւանքներ կ’ունենայ ռուս-հայկական յարաբերութիւններում։ Նման ձեւակերպումները շատ զգայուն են Ռուսաստանի համար։ Աեօ, Ադրբեջանն էլ յայտարարութիւն արեց, ըստ որի, Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը։ Բայց ձեւակերպումը լրիւ ուրիշ էր, Ադրբեջանը չի ասում՝ Ռուսաստանի դաշնակիցն է կամ դաշնակիցը չի, քանի որ այստեղ կամ դաշնակից ես կամ թշնամի։ Խնդիրն այն է, որ յայտարարութիւնը կ’ունենայ բացասական հետեւանքներ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններում, բայց միաժամանակ Հայաստան-Արեւմուտք յարաբերութիւնների դրական զարգացման նոր փուլ չենք ստանում։ Ստացւում է, որ նման յայտարարութիւններն ունեն ակնյայտ բացասական հետեւանք, բայց դրական հետեւանքը դեռ պարզ չի։ Սա է խնդիրը, քանի որ այդ յայտարարութեան հիմնական թիրախը արեւմտեան լսարանն էր, աեօ, այն այդ լսարանին դուր եկաւ, բայց արդյօք արեւմտեան լսարանը, հիմնուելով դրա վրայ, պատրա՞ստ է աջակցել Հայաստանին այնքանով, ինչքանով մէզ պէտք է։ Այդ պատրաստակամութիւնը դեռ մենք չենք տեսնում։ Ընդհակառակը, ԵՄ-ն շնորհաւորում է Ալիեւին, որ նա յաղթեց ընտրութիւններում»,-ասաց Մելքոնեանը։