2018ին Հայաստանի նոր կառավարութիւնից հաւաստիացումներ ստացանք, որ տարածքները կը վերադարձուեն. Ալիեւ

2018ին Հայաստանի նոր կառավարութիւնից հաւաստիացումներ ստացանք, որ տարածքները կը վերադարձուեն. Ալիեւ

Ղարաբաղի հարցով համաձայնութեան գալու հնարաւորութիւն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանութիւն փոխուեց: Այն ժամանակ Հայաստանի նոր կառավարութիւնից հաւաստիացումներ ստացանք, որ տարածքները կը վերադարձուեն։ Այս մասին Բաքուի գլոբալ ֆորումում յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Հնարաւո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, եւ երէկ մենք այս հարցը լայնօրէն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եւ ես մի փոքր բարձրացրի վարագոյրը՝ նրանց որոշ մանրամասներ յայտնելով։ Համաձայնութեան գալու հնարաւորութիւն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանութիւն փոխուեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարութիւնից հաւաստիացումներ ստացանք, որ իրենց կը պահեն միջազգային իրաւունքին համապատասխան, եւ տարածքները կը վերադարձուեն։

ԱԼԻԵՒ

Նման ակնկալիքներ ունէինք։ Եթէ այն ժամանակ Հայաստանի նոր իշխանութիւնը նախընտրեր իրեն պահել այնպէս, ինչպէս հիմա, ապա «մեր ինքնիշխանութեան հարկադիր վերականգնման» կարիքը չէր լինի», — ասել է Ալիեւը։

Նրա պնդմամբ՝ 2019 թուականին Հայաստանի նոր ղեկավարութիւնը բացարձակապէս «անընդունելի» առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի «անջատողականների» հետ։ Ըստ Ալիեւի՝ Հայաստանը չէր պատրաստւում ոչ մի թիզ վերադարձնել տարածքներից:

«Աւելին, Հայաստանի վարչապետի յայտնի կարգախօսը, թէ «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է եւ վէ՛րջ-Խմբ.), նախ միջազգային իրաւունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց «յաւակնոտ» մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է յաւէրժ պահել «մեր հողերը»», — ասել է Ալիեւը։

Share