Արցախի տեղեկատուական շտաբը տարածել է յայտարարութիւն.
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թւում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խօսւում Արցախի Հանրապետութեան հայաթափման պատճառների մասին, եւ հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականութեան հետ։
Արցախի իշխանութիւնները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրայ է ընկնելու իրենց յայտարարութիւնների պատասխան յայտարարութիւնների հետեւանքները, այդ թւում` երկրի անվտանգութեան համատեքստում, քանի որ հրապարակային ելոյթը ենթադրում է նաեւ հերքում, որը պէտք է անպայմանօրէն հաշուարկել:
Առաջնահերթութիւնը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից յետոյ Արցախի իշխանութիւնները տեւական ժամանակ ցուցաբերում են զսպուածութիւն, հնարաւորինս զերծ մնում հրապարակային խօսքից, բայց յատկապէս վերջին օրերին տարածուած կեղծիքին պէտք է պատասխանել, որպէսզի հայ ժողովուրդն իմանայ ճշմարտութիւնը։
Անդրադառնալով յունիսի 12-ին Երեւանի Բաղրամեան պողոտայում տեղի ունեցած անհնազանդութեան ակցիային՝ Արցախի իշխանութիւնները ոստիկանութեանը յորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից եւ բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպուածութիւն»։