«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքեան էջում հրապարակուել է Բագրատ սրաբազանի հարցազրոյցի անոնսը, որը եթեր է հեռարձակուելու Սեպտեմբերի 14-ին, ժամը 21։00-ին։
Բագրատ սրբազանը պատմում է. «Մայրս առաջին շարքում էր, մօտեցաւ, աջս համբուրեց, բան չասեց, շատ յուզուած հայեացքով նայեց, շնորհաւորեց եւ ասաց՝ հաւատարիմ կը մնաս»։
Չկայ մի կացարան, որտեղ ես չեմ եղել ամբողջ սահմանագծում…
Մեր տղաների հերոսութիւնը, ուրացուած եւ դաւաճանուած լինելով յաղթանակներն իրենց աչքերի մէջ մեկնել են, իրաւունք չունենք այն մենք փոշիացնելու, այն իմ հաւատամքն է…»։