ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդից ակնկալում ենք անյապաղ բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. ԱՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդից ակնկալում ենք անյապաղ բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. ԱՀ ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգոստոսի 15-ին, «Ազատութիւն» ռադիօկայանին տուած հարցազրոյցի ժամանակ ասել է Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։ «ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդը արդէն երկրորդ անգամ է քննարկելու Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Արցախում առաջացող հումանիտար աղէտը:

Եթէ առաջին քննարկման ժամանակ իրավիճակն այս աստիճանին դեռեւս չէր հասել, ինչ-որ առումով կարող ենք ասել, որ անվտանգութեան խորհուրդը  բաւարարուել է զուտ  քննարկումներ իրականացնելով, եւ որքան էլ տարբեր խօսակցութիւններ կան, որ փաստաթուղթ կամ նախագահական յայտարարութիւններ էին պատրաստւում ընդունել, որը ձախողուեց, այս անգամ մեր ակնկալիքը, յատկապէս  Արցախում ստեղծուած  օրհասական իրավիճակում, երբ մարդկային կեանքերի հանդէպ սպառնալիքը առաւել է, քան երբեւէ, ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդից ակնկալում ենք ոչ միայն քննարկում, այլեւ՝ կոնկրէտ բանաձեւ,  որը ոչ թէ կոչ կամ յորդոր  կը լինի` ուղղուած  Ադրբեջանին, այլ կոնկրէտ պահանջ՝ հիմնուելով անվտանգութեան խորհրդի, պրակտիկայի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեամբ անվտանգութեան խորհրդին տրուած լիազօրութիւնների վրայ`  անյապաղ ապաշրջափակել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը եւ վերացնել հումանիտար աղէտը՝ փրկելով  Արցախի ժողովրդին վերահաս սովից եւ կեանքին ու առողջութեանը սպառնացող այլ վտանգներից։

Կոնկրէտ գրականութիւնը եթէ ուսումնասիրում ենք, կայ հասարակ բառապաշար, որ եթէ օգտագործւում է անվտանութեան խորհրդի կողմից, ապա բանաձեւը  դառնում Է պարտադիր  կատարման։ Ես ակնկալում եմ, որ հէնց այս բառամթերքն է օգտագործուելու բանաձեւում, որը կնշանակի, որ այն պարտադիր կատարման է եւ որից Ադրբեջանը խուսափել չի կարող եւ որի չկատարելու դէպքում` անվտանգութեան խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրութեան 7-րդ գլխով  իրեն վերապահուած լիազօրութիւններով եւ գործիքակազմով պէտք  է առաջնորդուի, ինչը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ եւ հարկադրանքի կիրառման  այլ գործիքներ»,-մանրամասնել է Գ. Ստեփանեանը։

Share