Ցեղասպանութեան յանցակից ՔՊ֊ի հետ մենք չենք կարող կառուցողական երկխօսութիւն ունենալ. Իշխան Սաղաթելեան

Ցեղասպանութեան յանցակից ՔՊ֊ի հետ մենք չենք կարող կառուցողական երկխօսութիւն ունենալ. Իշխան Սաղաթելեան

MediaHub-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը․

-Պարոյ’ն Սաղաթելեան, վերջին շրջանում իշխանութիւնն անընդհատ կառուցողական երկխօսութեան ու համերաշխութեան կոչ է անում։ Օրերս էլ Հայկ Կոնջորեանն ասաց, թէ  Սեյրան Օհանեանն ասել է` ՀՀ Մրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովի անդամի պաշտօնում  առաջադրուած  ընդդիմութեան թեկնածուն ՔՊ խմբակցութեան հետ հանդիպի: Ի՞նչ է սա  նշանակում, արդեօ՞ք ընդդիմութիւնը պատրաստւում է կառուցողական դաշտում աշխատել իշխանութեան հետ:

-Արցախը թշնամուն յանձնած, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանութեան յանցակից ուժերի, այն է՝ ՔՊ-ի հետ մենք չենք կարող կառուցողական երկխօսութեան մէջ մտնել։ Ես բացառում եմ այդ ուժի հետ կառուցողական երկխօսութիւնը, առաւել  եւս՝  համերաշխութիւնը, որովհետեւ իրենք մեր հայրենիքի մի մասը  թշնամուն յանձնող, Հայաստանի ինքնիշխանութիւնը, տարածքային  ամբողջականութիւնը հարցականի տակ դրած ուժ են:։  

Աեօ, երբեմն աշխատանքային անհրաժեշտութիւնից ելնելով ֆրակցիայի ղեկավարը կամ քարտուղարը ինչ-որ հարցով կոնտակտ պահում են, բայց ընդամենն այդքանը, դրանից աւել բան չի կարող տեղի ունենալ,  հետեւաբար՝  աւելորդ եւ անհիմն են  խօսակցութիւնները, որ մեր մօտեցումներում հնարաւոր է փոփոխութիւններ  տեղին ունենան:

Share