Փաշինեանին սպասում ենք Վերածննդի հրապարակում.-Դաւիթ Իշխանեան

Փաշինեանին սպասում ենք Վերածննդի հրապարակում.-Դաւիթ Իշխանեան

Այսօր` 15.06.2022թ., ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթից յետոյ «Ապառաժ»-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանից խնդրեց մեկնաբանել այն, ինչին ի պատասխան վերջինս նշեց.

«Կրկէսի կենտրոնում յայտնուած անյաջողակ աճպարարի մտայնութեամբ ու կեցուածքով ՀՀ վարչապետ կոչուածը հերթական պարզունակ մանիպուլեացիաները դրսեւորեց: Նա փորձեց լուանալ ոչ միայն կրկէսի վերածուած ՀՀ ԱԺ դահլիճում մանկամիտ հայեացքներով ու մանկուրտի ուղեղներով  ուսապարկերի «ուղեղները», այլեւ ի լուր աշխարհի ցուցաբերեց իր՝ սովորական շառլատանի կերպարը:

Այդպէս էլ չհասկացանք՝ հայկական շա՞հն է առաջնային, թե՞ թուրք-ադրբեջանական: Ողջ փաստարկներն ու մտայնութիւնը թուրք-ադրբեջանական փաստարկներն էին: Պատահական չէ ժողովրդական ասացուածքը. «Գող՝ սիտը դող»:

Չեմ ուզում երկար մեկնաբանել, պարզապէս այդ աճպարարին հրաւիրում  եմ Արցախի Հանրապետութիւն՝ 1988թ.-ից  աշխարհը ալեկոծած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ իրեն քաջ յայտնի տեղը, որտեղից 2019թ. օգոստոսի 5-ին էքստազի մէջ յայտնուածի կերպարով յայտարարութիւններ էր անում: Ասելիք կ’ունենա՞:

Այստեղ եւ ամէնուր (իր ուզած տեղում) ինչ-որ բան թափ կը տանք, երեսով էլ կը տանք, բայց կուլ չենք տա նրա «բիւջետային եւ ֆինանսական» մեկնաբանութիւններն ու արդարացումները:

Իսկ նրա խօսոյթի հետեւանքը հայրենազրկումն էր: Կարծէս թէ բարոյական եւ հոգեբանական աջակցութեան կարիք է զգում:

Share