Վահէ Սարգսեանն իր Ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել:
Լսեցի եւ հարկ համարեցի առանձնացնել ՀՀ քաղաքական դաշտի ամենալրջախոհ գործիչներից մէկի՝ Արմէն Ռուստամեանի ելոյթի կէտէրը, որոնք կօգնէն հասկանալու այս ողջ տրագիկոմեդիան, որը սարքում են սրանք.
-Մենք սկսում ենք մի գործընթաց, որը տեսանելի ապագայում հեռանկար չունի,
-Մենք մէզ համոզում ենք, որ նպատակը լաւն է, եւ դրանով արդարացնում ենք գործընթացը, որն ինքնին խիստ խոցելի է,
-ԵՄ անդամակցութեան գործընթացով պայմանաւորուած 3 լրջագոյն խնդիրներն են.
1. առաջարկուող գործընթացը չի համապատասխանում ԵՄ անդամակցութեան առկայ գործընթացին, որը երկկողմանի պրոցես է,
2. «եւ, եւ»-ը փոխարինում ենք «կամ, կամ»-ով,
3. ՀՀ-ԵՄ համագործակցութեան լաւագոյն ձեւաչափ հանդսացող Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը (CEPA) այսօր ուզում ենք փոխարինել ԵՄ անդամակցութեան նոր գործընթացով,
-ԵՄ անդամակցութեան ցանկութիւնը որոշ երկրներ անգամ իրենց Սահմանադրութեան մէջ են ամրագրել (օրինակ՝ Վրաստանը), սակայն տեղ չէն հասնում տասնամեակներ շարունակ,
-ՀՀ-ն ԵՄ գործընթացը սկսել է միակողմանի՝ դրանից բխող անիրատեսական հեռանկարներով,
-ԵՄ անդամակցութիւնը հեռանկար չունի, բայց բուն գործընթացը յղի է լրջագոյն սպառնալիքներով,
-Այն դէպքում, երբ «կամ, կամ»-ի կողմերը պատերազմի մէջ են, ներկայ պայմաններում անթոյլատրելի է անել քայլեր, որոնք ՀՀ-ն կը կանգնեցնեն «կամ, կամ»-ի ընտրութեան առջեւ,
-Ակնյայտ է, որ ՀՀ-ն չի՛ կարող միաժամանակ անդամակցել մի միմեանց հետ անհամատեղելի կառոյցներին. արդէն իսկ ՀՀ-ին ասւում է՝ եթէ մեկնարկ եք տուել անդամակցելու ԵՄ-ին, ապա մեկնարկեք նաեւ ԵԱՏՄ-ից եւ այլնից դուրս գալու գործընթացը,
-Գործընթացի արդիւնքը հետեւեալն է լինելու՝ ո՛չ հասնելու ենք ԵՄ, ո՛չ ամրապնդուելու ենք ԵԱՏՄ-ում, լինելու ենք արանքում կախուած,
-ԵՄ ինտեգրման գործընթացը պէտք է տեղի ունենայ այն տրամաբանութեամբ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մօտ լինել այնքանով, որքանով ոչ թէ ԵՄ-ն է դա հնարաւոր համարում, այլ այնքանով, որքանով դա չի սպառնում ՀՀ անվտանգութեանը եւ լինելիութեանը,
-Փաշինեանի իշխանութիւնը խաբում է ժողովրդին, երբ ասում է՝ «ԵՄ, թէ ՌԴ». մեր անվտանգութեան կամ խաղաղութեան «երաշխաւորը» դառնում է ոչ թէ ԵՄ-ն, այլ Թուրքիան,
-Գործընթացով հայ ժողովրդին իշխանութիւնը դնում է «Թուրքիայ, թէ ՌԴ» ընտրութեան առջեւ,
-Գործընթացով մենք հաստատապէս կկորցնենք այն, ինչը հիմա ապահւում է մեր կենսունակութիւնը,
-Գործընթացով ունքը շտկելու փոխարէն աչքն էլ ենք հանում, քանի որ գործընթացի ժամանակ կարող է անգամ ԵՄ-ն այլեւս գոյութիւն չունենայ,
-ԵՄ արժէքները սահմանուած են նաեւ CEPA-ով, եթէ կայ ինտեգրման ցանկութիւն, ապա պէտք է իրագործել CEPA-ով նախատեսուածը,
-Աբսուրդ է՝ մենք դեռ CEPA-ով նախատեսուածիւ 40%-ն էլ չիրագործած, ուզում ենք անդամակցութեան գործընթաց սկսել՝ այն դէպքում, երբ մենք չափազանց հեռու ենք ԵՄ չափանիշներից: