Գնդակը Հայաստանի դաշտում է, եւ մենք միասնութեան հանրահաւաք ենք հրաւիրում

Գնդակը Հայաստանի դաշտում է, եւ մենք միասնութեան հանրահաւաք ենք հրաւիրում

Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնւում են պատմական եւ ճակատագրական փուլում. մեր զոյգ հայկական պետութիւնները դիմագրաւում են շատ ծանր մարտահրաւէրներ եւ այս պայմաններում հասարակութեան մէջ կայ երկու հիմնական տեսակէտ. այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

«Մի տեսակէտի հեղինակն այսօրուայ իշխանութիւններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլեացիայով աւարտուած պատերազմն այլեւս դատաւճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս եւ հնարաւորութիւն ստեղծուած իրավիճակից դուրս գալեւ եւ մեր հանրութեանն առաջարկում են նոր կորուստների եւ զրկանքների գնով գնալ ինչ-որ երեւակայական խաղաղութեան հետեւից: Ըստ էութեան, առաջարկում են՝ զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար:

Եւ կայ իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակէտը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ ժողովուրդը. Դա պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատաւճիռ չէ, չպէտք է համակերպուել ստեղծուած իրավիճակից, հայրենիքի մի մասը զիջելով կզիջենք ամբողջը եւ օրուայ իշխանութեան առաջարկած ճանապարհը ըստ էութեան, կործանարար է:

Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութիւնը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարաւոր ռեսուրսները եւ լծուել հայրենիքի պաշտպանութեան, անվտանգութեան եւ վերականգնման գործին»,-ասաց նա:

Սաղաթելեանի խօսքով, այն, ինչ երէկ տեղի ունեցաւ Արցախում պատմական իրադարձութիւն էր, կարեւոր արձանագրում ի լուր ամբողջ աշխարհը: Նա առանձնացրեց մի քանի կարեւոր արձանագրումներ երեկուայ հանրհաւաքից.

«Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմիններ, ԱԺ ուժերը մէկ մասնական ճակատով յայտարարեցին, որ Արցախը չի եղել եւ չի նելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, շատ յստակ յայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար եւ արժանանալու է դիմադրութեան: Երրորդը, Հայաստանի որեւէ իշխանութիւն չունի որեւէ իրաւունք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, մօրը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը: Չորրորդը, երէկ Արցախից շատ յստակ ուղերձ յղեցին համայն հայութեանը, որ շարունակեք տէր կանգնել Արցախին, սատար կանգնել Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին: Իրենք շատ յստակ յայտարարեցին իրենց պայքարին տէր կանգնելու կարեւոր առաքելութեան մասին»:

Ընդդիմադիր գործիչը յայտարարեց, որ հիմա գնդակը Հայաստանի դաշտում է. «Մենք երէկ արագ արձագանքեցինք Արցախին հնչած կոչին: Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին Ֆրանսիայի հրապարակում հրաւիրում ենք հանրահաւաք: Այդ հանրահուաքը միասնութեան հանրհաւաք է: Միասնութիւն որեւէ անձի կամ ընդդիմութեան շուրջ, այլ միսնութիւն Արցախի ինքնիշխանութեան շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջութեան եւ անվտանգութեան շուրջ: Հանրահաւաքը հրաւիրել է «Դիմադրութեան» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրհաւաքն է: Հետեւբար ՀՀ քաղաքացին մասնակցելով դրան, նախ պէտք է արձանագրի, որ տէր է իր հայրենիքին եւ այդ հայրենիքը սակարկման ենթակայ չէ: Երկրորդը. «Հայ մարդը մասնակցելով հանրահաւաքին արձանագրելու է, որ ՀՀ իշխանութիւնները չունեն որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու համար: Օրուայ իշխանութիւնն իրաւունք չունիստորագրելու որեւէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը»:

Իշխան Սաղաթելեանը դիմեց Հայ եկեղեցին եւ Վեռհափառին՝ ակնկալելով իր օրհնութիւնն ու աջակցութիւնը այդ հանրահաւաքին. «Երկրորդը դիմում եմ մեր մտաւորականութեանը, գիտական համայնքին, այս ճակատագրական պահին կոչով հանդէս գան, մասնակցէն հանրհաւաքին՝ ցոյց տալու հայ մտաւորականութեան կամքը: Դիմում եմ երիտասարդութեանը՝ ոտքի կանգնեք, եկեք միասին տէր կանգնենք մեր հայրենիքին, եկեք միասին ստանձնեք պատասխանատուութիւն մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերի՝ մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցութիւնը եւ համախմբուել այս կարեւոր նպատակի շուրջ: Դիմում եմ քաղաքական մեծամասնութիւնը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չի, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդուէք զուտ անձնական եւ Նիկոլի պաշտպանութեան շահերով»,-յայտարարեց նա:

Այն օրակարգը, որ դրուած էր սեղանին, երբեք չի կարող սպառուած լինել. նշեց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով նախկին նախագահների եւ կաթողիկոսի հանդիպումների շարքի մասին:

Դիտարկմանը, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը յայտարարեց, որ այդ ֆորմատով օրակարգը սպառուած է եւ դրանի յետոյ հանդիպումներ չէն եղել, Սաղաթելեանն ասաց. «Պետք է արձնագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսեանը եւս մէկ անգամ հաստատեց, որ երկիրը կապիտուլեացիայի տանելու իր նախկին մօտեցումները: Իհարկէ, իրենք անընդհատ փորձում են տարանջատուել Նիկոլից, բայց այն գաղափարախօսութիւնը, այն քայլերն ու գործողութիւնները, որ անում են, մէկ անգամ եւս դա փաստեց: Այն ֆորմատը, որի մասին յայտարարել ենք, աեօ, այդ ֆորմատից առնուազն մինչեւ հիմա ակնկալիքներ կան: Ինչ կը լինի յետագայում, արդյօք նոր հանդիպում կը լինի, ինչ արդիւնքներ կը լինէն, ես այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքները կան եւ դա շատ բնական է»:

Օրուայ իշխանութիւնն իր օտարերկրեայ գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով հետեւողականօրէն փորձում են հանրութեանը տրամադրել, որ այլ ելք չկայ, որ եթէ պայքարէնք Արցախի համար, կկորցնենք նաեւ Հայաստանը, կ’ունենանք նոր զոհեր, նոր կորուստներ, ամէն ինչ վերջացած է, թոյլ ենք. նշեց Իշխան Սաղաթելեանը:

«Այս գիծն անընհատ տրամադրում են հասարակութեանը յուսահատութեան, որ կարողանան իրենց դաւաճանական ծրագիրը հասցնեն աւարտին: Բայց մեր հանրութիւնը պէտք է իմանայ, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկայ Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղութիւն: Սրանք հանրութեանը մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանութեան ու կոտորածի: Արցախը զոհելով ուղղակի թշնամու զօրքերն ու խրամատները մօտեցնելու ենք Երեւանին, հետեւաբար սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար: Զիջելով չենք կարողանալու հասնել խաղաղութեան»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելեանը վստահութիւն յայտուեց, որ կայ պատրաստ զանգուած պայքարելու, պէտք է կարողանան այդ ուժերը համախմբել, մոբիլիզացնել. «Կան սոցիոլոգիական հարցումներ եւ մեր ժողովրդի ճնշղ մեծամասնութիւնը դէմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչքա՞վ է պատրաստ դրա համար պայքարել, եթէ մենք բացատրենք բոլոր վտանգները, վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է: Ես գիտեմ, որ կան հիասթափուած քաղաքացիներ, բայց ես վստահ եմ, որ նրանք նոյեմբերի 5-ի հանրահաւաքին ներկայ են լինելու»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նա խոստովանեց, որ «Դիմադրութեան» շարժման ընթացքում եղել են նաեւ կազմակերպական բնոյթի խնդիրներ. «Մենք բոլորից լաւ գիտենք մեր թերութիւններն ու սխալները, եւ ամէն ինչ անում ենք դա շտկելու եւ պայքարը յղթական աւարտին հասցնելու համար»:

Իմ կարծիքով որեւէ վերջնական փաստաթուղթ, բնականաբար, չի ստորագրուելու. նշեց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում սպասուող Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:

«Մնացած արդիւքններին կծանօթանանք երեկոյեան եւ վաղը, ըստ դրա կարձագանքէնք»,-ասաց նա:

Ասուլիսն ամբողջութեամբ՝ տեսանիւթում

Կարեւորը՝ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսից

-«Դիմադրութիւն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին համազգային հանրահաւաք է հրաւիրում Ֆրանսիայի հրապարակում։
-«Դիմադրութիւն» շարժումը դիմում է Եկեղեցուն՝ աջակցել հանրահաւաքին, հայ մտաւորականութեանը՝ կոչ անել մասնակցել հանրահաւաքին, երիտասարդութեանը՝ ոտքի կանգնել եւ ստանձնել պատասխանատուութիւնը երկրի ճակատագրի համար։
-Այս պայքարը որեւէ պարագայում կանգ չի առնելու․ այս պայքարի պարտութիւնը կը լինի հայ ժողովրդի պարտութիւնը։
-Ամբողջ աշխարհը պէտք է ֆիքսի, որ օրուայ իշխանութիւնը չի արտայայտում հայ ժողովրդի հաւաքական կամքը։
-Դեռ ակնկալիքներ ունենք նախկին նախագահների եւ Վեհափառի հանդիպումների ֆորմատից։
-Մեր հասարակութիւնը պէտք է հասկանայ, որ, Արցախը զիջելով, չենք կարող հասնել խաղաղութեան։
-Վերակազմակերպուելու ենք, շտկէնք թերութիւնները, համախմբուենք եւ մեր պայքարը կը հասցնենք յաղթական աւարտին։
-Չեմ կարծում, որ Սոչիում այսօր որեւէ վերջնական փաստաթուղթ կստորագրուի։
-Արցախի հարցով որեւէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը, հակասահմանադրական է, այն հակասելու է ՀՀ Անկախութեան Հռչակագրին եւ սպասարկելու է միայն թշնամու շահերը։
-Նոյեմբերի 5-ին պէտք է փաստենք, որ հայ մարդն այս իշխանութեանը մանդատ չի տուել երկիրը նոր զիջումների տանելու։

Share