Վերջին շանսն ենք տալիս Արթուր Դաւթեանին, որ ձերբակալի Փաշինեանին եւ փրկի իր պատիւը. զոհուածի մայր

Վերջին շանսն ենք տալիս Արթուր Դաւթեանին, որ ձերբակալի Փաշինեանին եւ փրկի իր պատիւը. զոհուածի մայր

30/08/2022 — https://www.panorama.am

ՀՀ գլխաւոր դատախազութեան շէնքի մօտ մեկնարկել է Արցախեան երրորդ պատերազմում զոհուած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան։ Նրանք գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանից պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինեանին

«Մեր պահանջը նոյնն է, ինչ 4 ամիս առաջ՝ ապրիլին։ Նիկոլ Փաշինեանի տխրչահռչակ յայտարարութիւնից յետոյ, թէ մենք կարող էինք ունենալ նոյն վիճակն առանց զոհերի, մենք բողոք ներկայացրինք դատախազութիւն միտումնաւոր սպանդի կազմակերպման վերաբերեալ՝ պահանջելով անյապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինեանին: Այսօր մենք նորից այստեղ ենք նոյն պահանջով»,- լրագրողների հետ զրոյցում ասաց 44-օրեայ պատերազմում զոհուած Հայկ Մելիքեանի մայրը՝ Նաիրայ Մելիքեանը։

Յիշեցնենք, որ նրա որդուն եւ ծառայակից ընկերներին միայն պատերազմի աւարտից մէկ տարի մէկ ամիս անց յուղարկաւորեցին։

Նաիրայ Մելիքեանը նշեց, որ Արթուր Դաւթեանի պաշտօնավարման ժամկէտը լրանում է մօտ օրերս եւ ուզում են նրան վերջին շանս տալ՝ փրկելու իր եւ իր ընտանիքի պատիւը, որպէսզի դաւաճանի խարանը մէկընդմիշտ չգրուի նրա եւ իր սերունդների ճակատին:

«Նա վերջապէս պէտք է կայացնի այդ կարեւոր որոշումը՝ դրանով կասեցնելով մեր պետութեան շարունակական կազմաքանդումը: Նա այդ որոշումը կարող էր կայացնել դեռեւս 4 ամիս առաջ եւ մենք շատ արհաւիրքներից խուսափած կը լինէինք։ Ցաւօք դա տեղի չի ունեցել, բայց այս ակցիայի նպատակն է Արթուր Դաւթեանին տալ վերջին հնարաւորութիւնը»,- նշեց նա։

Դիտարկմանը, թէ արդյօք Արթուր Դաւթեանը կ’ունենայ քաղաքական ու իրաւական համարձակութիւն, որ ձերբակալի Նիկոլ Փաշինեանին, Նաիրայ Մելիքեանը պատասխանեց. «Քաղաքականը չգիտեմ, բայց իրաւական առումով բոլոր հիմքերն ունի։ Բոլոր ուժային կառոյցներն էլ փաստէրի պակաս չունեն։ Ուզում եմ եւս մէկ անգամ շեշտել այսօրուայ ղեկավարների համար, որ եթէ կարծում են` հեռանալու են պաշտօնից եւ ազատուելու են պատասխանատուութիւնից, ապա սխալւում են»:

Պատասխանելով հարցին, թէ ակցիայից առաջ ձերբակալուել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանեանը, արդյօք դրանով չէն փորձում հանգստացնել ծնողներին, որ չպահանջէն Փաշինեանի հրաժարականը, Նաիրայ Մելիքեանը նշեց` չի կարող ասել, որ սա միտուած էր հերթական անգամ վախեցնելու հանրութեանը կամ ուշադրութիւնը շեղել, քանի որ այստեղ տարբեր գործոններ կարող են լինել:

«Մենք գիտենք այս իշխանութեան ձեռագիրը, նաեւ լռեցնելու այն մարդկանց, որոնք պատրաստ են խօսել, կանգնել իրենց հայրենիքի պաշտպանութեան համար: Եւ աեօ, սա միտուած է նրան, որ մեր ժողովրդին թմբիրի, վախի մթնոլորտի մէջ պահելով շարունակէն իրենց իշխանազաւթումը եւ  յանձնէn մեր երկիրը»:

Լրագրողներն անդրադարձան նաեւ նրա հարցազրոյցներից մէկ ժամանակ արտայայտած այն մտքին,թէ ցանկանում է Նիկոլ Փաշինեանին տեսնել ադրբեջանական բանտում, Նարիայ Մելիքեանը մէկ անգամ եւս նշեց, որ դա իր թիւ մէկ ցանկութիւնն է։ 

Share