Կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ. Մայք Սարեան

Կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ. Մայք Սարեան

Հայերն ԱՄՆ-ում պէտք է լաւ յարաբերութիւններ հաստատէն թէ՛ Հանրապետական, թէ՛ Դեմոկրատական կուսակցութիւնների հետ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ազգային բարերար, բարեգործ, բժիշկ Մայք Սարեանը:

«Մենք ԱՄՆ-ում փոքր համայնք ենք, այստեղ ապրում է 2,5 միլիոն հայ: Կալիֆորնիայի նահանգում, որտեղ կայ 900 հազար հայ, ինչպէս նաեւ Նյու Ջերսիում, Միչիգանում, Մասաչուսեթսում կարող ենք ինչ-որ դեր խաղալ, ինչ-որ բան փոխել ընտրութիւններում, բայց էլի մեր թիւը քիչ է։ Այսինքն՝ հրէայների պէս չենք, որ 20 միլիոն հրէայ կարողանայ ընտրութեան արդիւնքները փոխել: Դրա համար պէտք է լաւ յարաբերութիւններ ունենանք թէ՛ Հանրապետական, թէ՛ Դեմոկրատական կուսակցութիւնների հետ: Ես՝ ինքս, լաւ յարաբերութիւններ եմ հաստատել Ռոբերտ Քենեդի կրտսէրի հետ»,- նշել է Մայք Սարեանը:

Նրա կարծիքով՝ ընտրութիւններում նոր մարդ է պէտք, Բայդէնը ու Թրամփը այնքան էլ լաւ թեկնածուներ չէն։

«Ինչպէս գիտեք, Քենեդիները յայտնի ընտանիք են, բաւականին հայասէր են եւ միշտ հայերի հետ են եղել: Կարծում եմ՝ երրորդ անձն աւելի յարմար կը լինի ընտրութիւնների համար: Մենք՝ հայերս, պէտք է լաւ յարաբերութիւններ հաստատենք Քենեդու հետ, նա էլ յայտարարել է, որ կը կանգնի հայութեան կողքին՝ Հայաստանի ապահւութեան ու Արցախի ժողովրդի վերադարձի համար: Ես իրենց ասել եմ, որ պէտք է յայտարարութիւն անել այդ մասով, որովհետեւ մէզ համար կարեւոր է այս թեման: Որպէս հայութեան ու Հայաստանի բարեկամ՝ Քենեդուն խորհուրդ տուեցի, որ խօսի Հայաստանի անձեռնմխելիութեան մասին, նոյնիսկ մէկ մետր չպէտք է տրուի թշնամուն: Դա հայկական հող է, որը հայութեանն է պատկանում»,- ասել է մեր զրուցակիցը:

Սարեանն նաեւ ահազանգել է՝ այսօր Հայաստանը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։

«Ադրբեջանցիները պէտք է հետ քաշուէն, Ամերիկան պէտք է իրենց ասի, որ հետ քաշուէն: Արցախը հայութեանն է, Ադրբեջանինը երբեք չի եղել, նոյնիսկ Սուէտական Միութեան ժամանակ Ադրբեջանին չէն պատկանել այդ հողերը: Ինչո՞ւ մենք այդ հողերը պիտի տանք ադրբեջանցիներին, երբ 100 հազարից աւելի մարդ խղճալի վիճակում է Հայաստանում:

Ցեղասպանութիւնը մէզ համար կարեւոր թեմայ է, բայց կարծում եմ՝ այսօրուայ հարցը հաւասար է Ցեղասպանութեան հարցին, դա կենաց-մահու հարց է: Եւ հիմա էլ կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ»,- եզրափակել է Մայք Սարեանը:

Share