Պիտի հասնենք մեր արդար նպատակին․ABCmedia-ի հետ զրոյցում ասել է Աղաւնոյի նախկին գիւղապետ Անդրանիկ Չաուշեանը։
«Նպատակն այն է, որ կանգնեցնենք այս ապազգային իշխանութեանը, մենք արդէն ունենք այդ դառը փորձը Աղաւնոյում, ունենք Արցախի կորուստ, որի հետ չենք համակերպուել. հիմա տեսնում ենք, որ սցենարը կրկնւում է։ Ես չեմ ուզում կոչեր ուղղեմ ժողովրդին, ես ուզում եմ ճիշտ ժողովուրդը ոտքի ելնի, ոչ ճիշտը թող մնա իր տեղում, որպէսզի յետոյ կարողանայ պատասխան տալ ոչ ճիշտ քայլերի նպաստելու համար»,- ասել է Չաուշեանը։
Նրա խօսքով շատ կարեւոր է, որ լինէն Հայ առաքելական եկեղեցու ու շարժման կողքին: «Շատ գնահատաելի է, որ ժողովրդի կողմից կայծ կայ, հայի զարթօնքն արդէն զգում ենք։ Իշխանութիւնը ահաբեկում է ժողովրդին, այն ժամանակ էլ էին ասում, որ թուրքը կմտնի. այս իշխանութեան օրօք է, որ թուրքը ակտիւացել է»,- ասել է Չաուշեանը։
abcmedia.am