Երէկ երեկոյան Լիբանանի ընտրութիւնների արդիւնքները պարզուելուց յետոյ ՀՅԴի ցանկով վերընտրուած երեսփոխան, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Յակոբ Բագրատունին ներկայացաւ ժողովրդական ինքնաբուխ հաւաքին և շնորհաւորեց լիբանանահայութեան յաղթանակը:
«Հակառակ բոլոր կատարուաղ փորձերին մենք բոլորս պիտի մնանք մէկ բռունցք» — յայտարարեց Յակոբ Բագրատունին, ավելացնելով՝ «Այդ բռունցքը պտի լինի Լիբանանի պաշտպանութեան համար, այդ բռունցքը պիտի լինի սփիւռքի պաշտպանութեան համար, և այդ բռունցքը պիտի լինի Հայաստանի ու Արցախի պաշտպանութեան համար»: Ժողովուրդը այս յայտարարութիւնից ոգեւորուած երգեցին Զարթիր լաոն:
Ամբողջական ելոյթը տեսնել տեսանութում՝