Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երեւանի եւ Բաքուի՝ խաղաղութեան համաձայնագրին հասնելու ջանքերին․ Պետդէպ

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երեւանի եւ Բաքուի՝ խաղաղութեան համաձայնագրին հասնելու ջանքերին․ Պետդէպ

Միացեալ Նահանգների պէտքարտուղարութեան խօսնակ Մեթյու Միլլերը յայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն եւ արժանապատիւ խաղաղութեան համաձայնագրի։ ԱՄՆ պէտքարտուղարութեան խօսնակն այս մասին յայտարարել է լրագրողների հետ ամենօրեայ ճեպազրոյցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթընի Բլինքենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հեռախօսազանգերի վերաբերեալ հարցին, ինչպէս նաեւ վերջիններիս միջեւ Նիւ Եորքում մէկ այլ հանդիպում կազմակերպելու հնարաւորութեանը։

«Ակնյայտ է, որ մենք միշտ հնարաւորութիւններ ենք փնտրում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրաւիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն եւ արժանապատիւ խաղաղութեան համաձայնագրի»,-իր խօսքում նշել է Պետքարտուղարութեան խօսնակ Միլլերը՝ ընդգծելով, որ Երեւանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղութեան համաձայնագրի վերջնական ձեւակերպման ուղղութեամբ։

Նա նաեւ յաւելել է, որ Վաշինգտոնն իր ուժերի ներածին չափով յանձնառու է աջակցել կողմերին՝ ներառեալ հանդիպում հրաւիրելը, եթէ դա օգտակար է:

alphanews.am

Share