Վաշինգտօնը կը շարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին, ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱՄՆ պետդէպարտամենտի փոխխօսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
Լրագրողը, մասնաւորապէս, հետաքրքրուել է Պատելից, թէ Վաշինգտօնը շփումներ ունեցե՞լ է կողմերի հետ Ղազախստանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումից յետոյ եւ առհասարակ ԱՄՆ-ն այսօր ինչպիսի? շփումներ ունի Երեւանի եւ Բաքուի հետ խաղաղութեան բանակցութիւնների շրջանակներում։
Պատելը նշել է՝ Վաշինգտօնը շարունակում է հաւատալ, որ խաղաղութիւնը հնարաւոր է՝ շեշտելով՝ պէտքարտուղարն ու միւսները խորապէս ներգրաւուած են այս հարցում։
«Ես կողմերի միջեւ բանակցութիւնների վերաբերեալ նորութիւններ չունեմ, բայց մենք կը շարունակէնք աջակցել այս գործընթացին», — եզրափակել է Պատելը։
Երեւանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը յայտարարեց, որ ողջունում են խաղաղութեան համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաեւը նաեւ ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցութիւնների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
Գրեթէ մէկ ամիս անց՝ մայիսի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներըհանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տեւած հանդիպումից յետոյ կողմերը յայտարարեցին, որ Երեւանն ու Բաքուն պայմանաւորուել են շարունակել բանակցութիւնները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնութիւններ։
azatutyun.am