Կառավարութեան շէնքի մօտ այժմ լարուած իրավիճակ է. ոստիկանութիւնը բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկում «Խաչակիրներ» ջոկատի անդամներին:
Ազատամարտիկները բողոքի ակցիայ էին կազմակերպել՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով:
Նրանք իրենց ձայնը բարձրացնելու նպատակով փակել էին նաեւ Տիգրան Մեծի պողոտան: Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի միջանցքն Արցախ սնունդ հասցնելու համար, հակառակ պարագայում նրանք սպառնում են սեփական ուժերով բացել այն։

Տարեց պապիկը՝ Փաշինեանի պատահունի տակ. Նիկոլ, վէ-րա-նա՜ս դու
Յանուն Արցախի կառավարութեան շէնքի դիմաց ակցիայի մասնակից տարէց տղամարդը կոչ է անում բոլորին միանալ, գործադրել բոլոր ջանքերը։
Ասում է՝ 96 տարեկան է, սակայն մասնակցել է բողոքի շատ ակցիաների։
«Խեղդել են մէզ, խեղդուած ենք, արդէն մահ է։ Եկեք, միանանք»,-ասաց տղամարդն ու ապա հայեացքն ուղղելով Փաշինեանի պատուհանին յայտարարեց. «Նիկոլ, վերանաս դու, վէ-րա-նա՜ս»։