Զոհուածների ծնողների ցոյց դատախազութեան մօտ գազելը քշեց երթի մասնակիցների վրայ

Զոհուածների ծնողների ցոյց դատախազութեան մօտ գազելը քշեց երթի մասնակիցների վրայ

Երևան- «Առաւօտ»ի հաղորդման համաձայն պատերազմոում զօհուած զինւորների երթըի ժամանակ Պարոնեան թատրոնի եւ դատախազութեան շէնքի մօտ գտնուող նրբանցքից սպիտակ գոյնի «Գազել» մակնիշի մեքենայ դուրս եկաւ եւ մխրճուեց երթի մասնակիցների մէջ։

44-օրեայ պատերազմում զոհուած զինծառայողների հարազատներն այսօր հաւաք էին նախաձեռնել։

Երթի մասնակիցները դես ու դէն վազեցին, գազելի վարորդը դուռը բացեց եւ սկսեց գոռգոռալ. «Ամբողջ օրը պարապ-սարապ ման եք գալիս, զզվցրիք»։

Զոհուածների հարազատների եւ գազելի վարորդի միջեւ քաշքշուկ սկսուեց։ Այդ պահին այստեղ էր նաեւ «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը եւ այլ ընդդիմադիր առաջնորդներ։ Ոստիկանների եւ ընդդիմութեան ղեկավարների միջամտութեամբ միջադէպը հարթուեց։ Գազելն արագ լքեց տարածքը։

Share