ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակն յայտարարում է «Վերելք» ծրագիր երրորդ տարբերակի մեկնարկը  Արցախից բռնի տեղահանուած երիտասարդների համար

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակն յայտարարում է «Վերելք» ծրագիր երրորդ տարբերակի մեկնարկը Արցախից բռնի տեղահանուած երիտասարդների համար

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակն ազդարարում է «Վերելք» երիտասարդական ծրագիր երրորդ տարբերակի մեկնարկը, որը նախատեսուած է Արցախից բռնի տեղահանուած երիտասարդների համար։

Ծրագիրն իրակականցւում է ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը» Հայ Օգնութեան Միութեան հովանաւորութեամբ։

Ծրագիրն ունի երեք փուլ:

Ա․ Մեկ ու կէս ամիս տեւողութեամբ դասընթացնէրի շարք, որը տալու է մասնակից երիտասարդներին բոլոր անհրաժեշտ եւ նախնական հմտութիւնները՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար:

Բ․ Մասնակիցները իրենց ստացած գիտելիքները օգտագործելով՝ կը կատարեն ուսումնասիրութիւններ եւ դրանք կքննարկէն ժիւրիների հետ։

Գ․ Ա եւ Բ փուլերը լաւագոյն արդիւնքներով աւարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրուի աշխատանքի ուղղորդում եւ նիւթական աջակցութիւն՝ մասամբ հովանաւորելով մէկ տարուայ աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։

«Վերելք» ծրագրի Ա փուլի ընթացքում շաբաթական 2 անգամ կազմակերպուելու են հետեւեալ դասընթացնէրը․

1.Գրագէտ CV-ի կազմում
2.Փափուկ հմտութիւններ(Soft skills)
3. Հարկային եւ աշխատանքային օրէնսդրութեան ուսումնասիրութիւն
4.Գաղափարից՝ բիզնես (Startup and fundraising)
5.Բիզնես էթիկայ եւ հաղորդակցութիւն
6.Մարդկային ռեսուրսների կառավարում
7.Բիզնես մոդել CANVAS
8.Ղեկավարման մոդելներ եւ հմտութիւններ
9.Մարքեթինգի հմտութիւններ
10.Պրոեկտների կառավարում եւ մոնիթորինգ
11.Ֆինանսական գրագիտութիւն
12. Վաճառքի հմտութիւններ

Դասընթացներն անցկացուելու են լաւագոյն մասնագէտների կողմից, ովքեր կիրառելու են նորարական մօտեցումներ՝ իւրաքանչիւր մասնակցի համար ապահովելով ինչպէս անյատական, այնպէս էլ թիմային աշխատանք։

Եթէ դուք 21-35 տարեկան եք, ապա այս անվճար դասընթացնէրը հէնց ձեզ համար են։ Շտապէ՛ք գրանցուել այս ծրագրին, որը հնարաւորութիւն կը տայ աւելացնել ձեր մասնագիտական կարողութիւններն ու կօգնի ձեզ՝ ձեր կարիերայի առաջխաղացման գործում։

Ծրագրին կարող եք միանալ լրացնլելով ստորեւ տեղադրուած յայտադիմումը:

https://forms.gle/Dy8BYtnyDsjdHLaM8

2021թ․ Արցախում յաջողուած «Վերելք» երիտասարդ ձեռներէցների պիլոտային ծրագիրը եւ ապա 2022թ․ Սիւնիքում նրա երկրորդ տարբերակը մէզ պարտաւորեցնում են այս ուղղութեամբ շարունակել գործունէութիւնը: Ականատես լինելով Արցախի հայաթափման արհաւիրքին, մէզ համար առաջնային նպատակ է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնի տեղահանուած արցախահայութեանը ՀՀ-ում պահելու եւ արտագաղթի հոսքերի դէմ


ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
Երեւան, 14․02․2024թ․

Share