Թուրքագէտ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամեանը իր Ֆէյսբուքեան էջում քրել է՝
«Գոռ Սարգսեանը իմ ուսանողն է, լաւ ու առաքինի ուսանողը:Գոռը խիզախորէն, կամաւոր կանգնել է Արցախի սահմանին ու անցել ամբողջ պատերազմը` ոչ մի դիրք չզիջելով:Գոռն այժմ պայքարում է Հայաստանի թուրքացման դէմ: Գոռին այսօր դէ ֆակտոյ թուրքամէտների իշխանութիւնը իր իսկ սարքած սադրանքով կալանաւորել է ու հերթական շինծու գործը յարուցել: «Ժողովրդաւար» Հայաստանի մերօրեայ դէմքը սա է: Գոռը, այլ ազնիւ տղերք, ես, իմ ընկերները ու հարիւր հազարաւոր մարդիկ այսօր պայքարում ենք հանուն Հայաստանի ու ոչ մի սադրանք չի ստիպելու մէզ հրաժարուել պայքարից: Գոռ ջան, դու մենակ չես: Գիտես դա:Վստահ եմ, որ Գոռը շուտով ազատ կարձակուի, իսկ Հայաստանն ազատուելու է թուրքական օկուպացիայից»: