ԱՄՆ-ը մեծ նշանակութիւն է տալիս Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններին

ԱՄՆ-ը մեծ նշանակութիւն է տալիս Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններին

ԱՄՆ-ը մեծ նշանակութիւն է տալիս Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններին։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտարարել է ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը։

Գնահատելով Երեւանի եւ Բաքուի միջեւ խաղաղութեան օրակարգի առաջմղման ուղղութեամբ ձեռք բերուած արդիւնքները՝ Բլինքէնն ընդգծել է ԱՄՆ վճռականութիւնը՝ շարունակելու աջակցել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին եւ կողմերին հրաւիրել է մօտ ապագայում ստորագրել խաղաղութեան պայմանագիր։

Նա նշել է այն կարեւորութիւնը, որ Միացեալ Նահանգները տալիս է Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններին՝ ընդգծելով երկու երկրների միջեւ կառուցողական համագործակցութիւնը կլիմայի փոփոխութեան եւ էներգէտիկ ընդհանուր նպատակներին հասնելու համար։

«Միացեալ Նահանգները նոր եւ աւելի ամուր երկկողմ կապեր է պահպանում Բաքուի հետ եւ բոլոր ջանքերը կը գործադրի Ադրբեջանում COP29-ը յաջողութեամբ անցկացնելու համար», — յաւելել է Բլինքէնը:

Share