ԱՄՆ նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշաւի մէջ

ԱՄՆ նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշաւի մէջ

ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենի՝ անցած շաբաթավերջի քարոզարշաւը կենտրոնացած էր առողջապահական հարցերի շուրջ։ Նրա քաղաքական մրցակից Դոնալդ Թրամփը ստիպուած էր ժամանակը ծախսել Նյու Եօրքի նահանգային դատարանում։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ գործարարութեամբ զբաղուելիս խարդախութիւն թոյլ տալու համար մեղաւոր ճանաչուելուց յետոյ, Նյու Եօրքի նահանգային դատարանին որոշմամբ, մինչեւ այս երկուշաբթի օրուայ աւարտ պէտք է որպէս տուգանք վճարեր 464 միլիոն դոլար, սակայն ժամէր առաջ նոյն դատարանը նրան թոյլ տուեց գալիք տաս օրում վճարել 175 միլիոն դոլար՝ գումարի մնացած մասը յետագայում վճարելու պայմանով։

Դատարանը Թեւրամփին ու նրա որդիներին մեղաւոր է ճանաչել սեփական ունեցուածքի արժէքը արհեստականօրէն ուռճացնելու մէջ, որպէսզի կարողանան աւելի շատ վարկային միջոցներ ներգրաւել։

Իրէն պատկանող «Truth Social» սոցհարթակի միջոցով Թրամփը յայտարարել էր, թէ դատարանի նման որոշման դէմ փաստարկներ ունի․ «Սա կեղծուած դատավարութիւն էր՝ խաբեբայ դատաւորի եւ խաբեբայ գլխաւոր դատախազի կողմից»:

«Երբեւէ եղե՞լ է նախագահ, հանրապետական կամ դէմոկրատ, որին այս մակարդակի քրէական մեղադրանքներ են առաջադրուել, [որոնց առնչութեամբ նման] հետաքննութիւններ են կատարուել։ Սա կուսակցական կամ քաղաքական հարց չէ, այս ամէնը կոռուպցիայի եւ յանցագործութեան մասին է»,- ասել է դէմոկրատ կոնգրէսական Ալեքսանդրիայ Օկասիոյ-Կորտեսը։

«NBC»-ի եթերում հանրապետական գործիչ Ռոննայ ՄըքԴենիելը կարծիք է յայտնել, որ Թրամփի դոնորները իրաւունք ունեն վճարել նախկին նախագահի համար։

Անդրադառնանք Սպիտակ տան ներկայիս ղելաւարին՝ Ջոյ Բայդենին, ով շաբաթ օրը առցանց հանրահաւաք է անցկացրել: Դեմոկրատ գործիչների՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ Ներկայացուցիչների տան նախկին խօսնակ Նենսի Փելոսիի ընկերակցութեամբ՝ Բայդէնը կենտրոնացել է առողջապահական հարցերի ուղղութեամբ:

«Մեր տեսլականն է, որ մարդիկ ունենան մատչելի առողջապահութիւն, ցածր գներ՝ դեղատոմսով դուրս գրուող դեղերի համար»,- ասել է Բայդէնը։

Նախագահ Բայդէնը վստահեցրել է, որ կը պահպանի «Մատչելի խնամքի մասին» օրէնքը, որը յայտնի է նաեւ «Obamacare» անուամբ, եւ քննադատել է Թրամփին՝ այն չեղարկելու խոստման համար, չնայած միայն այս տարի «Obamacare»-ի գծով գրանցուել է մօտ 20 միլիոն մարդ:

VOA

Share