Ալիեւի վարչակազմի դէմ պատժամիջոցների օրինագիծ ԱՄՆ կոնգրէսում

Ալիեւի վարչակազմի դէմ պատժամիջոցների օրինագիծ ԱՄՆ կոնգրէսում

ԱՄՆ մի խումբ կոնգրէսականներ Ալիեւի վարչակազմի դէմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում

ԱՄՆ մի խումբ կոնգրէսականներ կրկին փորձում են հասնել Ալիեւի վարչակազմի դէմ Վաշինգտօնի կողմից պատժամիջոցների սահմանման։

Առաջարկը օրէնքի նախագծի տեսքով պատրաստ է, այն քուէարկութեան կդրուի առաջիկայ շաբաթներին, փաստաթղթում շուրջ չորս տասնեակ ադրբեջանցի պաշտօնեայի անուն է ներառուած, որոնք պատասխանատու են ինչպէս Արցախի եւ Հայաստանի դէմ Բաքուի քաղաքականութեան, այնպէս էլ Ադրբեջանի քաղաքացիների դէմ իրաւախախտումների համար, այս մասին «Ազատութեանը» պատմել է երկկուսակցական օրէնսդրական առաջարկի մանրամասներին ծանօթ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբեթ Չուլջեանը։

«Ադրբեջանցի 40 տարբեր պաշտօնեաների անուններ են ներկայացուած փաստաթղթում։ Բանաձեւը շեշտում է, որ ԱՄՆ դիւանագիտական գերատեսչութիւնը 180 օր ունի ուսումնասիրելու՝ արդեօ՞ք այդ անձինք խախտել են Մագնիտսկու օրէնքը եւ ԱՄՆ -ի արտաքին օժանդակութեան բանաձեւի հետ կապուած այլ օրէնքներ։ Այս բանաձեւն առաջին քայլն է», — յայտարարել է Չուլջեանը՝ խոստովանելով, որ տեւական ժամանակ է, ինչ թէ ամերիկահայ կազմակերպութիւնները, այնպէս էլ ամերիկացի քաղաքական գործիչներ Բայդենի վարչակազմից ապարդիւն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ալիեւի վարչակազմի դէմ։

Բանաձեւի հեղինակը նախագահ Բայդենի կուսակից կոնգրէսական Դինայ Թայթուսն է, ով իր այդ նախաձեռնութեան մասին անցած շաբաթավերջին յայտարարել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի կողմից կազմակերպուած միջոցառմանը:

«Օրենքը (ընդունուելու դէպքում) տարատեսակ պատժամիջոցներ կը սահմանի ադրբեջանցի պաշտօնեաների դէմ, որոնք ղեկավարել կամ իրականացրել են էթնիկ զտումն Արցախում։ Եկել է ժամանակը ստիպելու նրանց վճարել, պատասխանատուութիւն կրել նման գործողութիւնների համար», — յայտարարում է կոնգրէսական Թայթուսը։

Share