Մայիսի 2, 2022 թ
Վաշինգտոն- Նոյն օրը, երբ Հայաստանի կառավարութիւնը ձերբակալեց մօտ 250 ցուցարարների Երեւանում, որտեղ տասնեակ հազարաւոր հակակառավարական ցուցարարներ հեղեղել էին փողոցները` պահանջելով կառավարութեան հրաժարականը, Միացեալ Նահանգների պէտքարտուղար Էնթընի Բլինքենը հիւրընկալեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանին:
Չնայած Հայաստանում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանութեան համատարած դաժանութեանը, որը ֆիքսուեց նոյն օրը տեսախցիկներով, Բլինքենը յայտարարեց, որ ցանկանում է օգտուել հնարաւորութիւնից` «գովաբանելու վարչապետի եւ նրա կառավարութեան ղեկավարութիւնը, ժողովրդավարական բարեփոխումները, որոնք նրանք կատարել են: հետամուտ ենք եղել, այն առաջընթացը, որը շարունակում է արձանագրուել»:
Հանդիպումից յետոյ իր խօսքում պէտքարտուղար Բլինքենը նշեց, որ հանդիպման առաջնային նպատակն է «վերսկսել Ամն-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխօսութիւնը, որը դադարեցուել էր COVID-19-ի պատճառով»:
Բլինքենի եւ Միրզոյեանի բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել Փաշինեանի Մոսկուայ այցելութիւնից եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրած համաձայնագրերից ընդամէնը երկու շաբաթ անց, երբ Երեւանի կախուածութիւնը Մոսկուայից հասել է Խորհրդային Միութիւնից ի վեր չտեսնուած մակարդակի: