«Միասնաբար Արցախի Համար» երթ Գլենդելում

«Միասնաբար Արցախի Համար» երթ Գլենդելում

Հինգշաբթի, Յունիս 1-ին Լոս Անջելըսի հայ համայնքի հարիւրաւոր անդամներ համախմբուել էին Գլենդելում յանուն մեր Հայրենիքի տարածքային ամբողջականութեան եւ Արցախի անկախութեան: Մասնակիցները Գլենդելի կենտրոնական գրադարանից երթով շարժուեցին դէպի հայկական հիւպատոսութեան շէնքը։

Միջոցառումը կազմակերպել էր Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը, իսկ տարբեր համայնքային կազմակերպութիւններ հովանաւորել եւ աջակցել էին Փաշինեանի ռեժիմը դատապարտող այս երթը։

Հովանաւորող համայնքային կազմակերպութիւններն էին ՀՅԴ, ՀՕՄ, Հ.Մ.Ը.Մ., ՀԵԴ-Պատանեկան Միութիւն, ՀՅԴ ՇԱնթ Ուսանողական Միութիան, Արցախի Աջակցութեան Մարմին, «Լորիկ» Մարդասիրական Հիմնադրամ, ԱՄՆի Մարդու Իրաւունքների Հայկական Խորհուրդը, «Հայք Մեր Հերոսներին», «Ճարտարապետ Հայաստան», «Միացեալ Հայրենասէրներ Յանուն Հայաստանի», «Հայկական Սփիւռք» հիմնադրամ եւ «Միացեալ Հայութիւնը»:

Երթը սկսուեց Գլենդելի հանրային գրադարանի կենտրոնական շէնքից և մասնակիցները քայլելով հասան ՀՀ Հիւպատոսարան:  Միջոցառմանը խօսք են առել համայնքային ներկայացուցիչներ և դատապարտել Արցախի ժողովրդին ազերի ցեղասպան ռեժիմի դիմաց մենակ և անպաշտպան թողնելու Փաշինեանի պարտուողական քաղաքականութիւնը:  

Տեսանիւթերը տեսնել այստեղ՝ https://www.facebook.com/reel/3324114931185206

և այստեղ՝ https://fb.watch/kWM4dJsx7X/

Share